ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 227-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գեովայբ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02836988) 2025 թվականի մարտի 24-ին կնքված՝ N 049/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խորհրդատվական, թվային փոխակերպման և տվյալների ինտեգրման, ծրագրային ապահովման, վերապատրաստման, երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծառայությունների մատուցում՝ 31,857,473.50 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գէն Սթաֆֆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01347656) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N 046/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդ համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի համագումարների կենտրոնի երկրորդ մասնաշենքի հատակի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,530,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սթրաքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07900546) 2025 թվականի մարտի 17-ին կնքված՝ N 050-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդ համայնքի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի համագումարների կենտրոնի երկրորդ մասնաշենքի շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 19,239,761 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
