ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 408-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա գյուղի վարչական տարածքում կրթահամալիր (այսուհետ՝ կրթահամալիր) կառուցելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի սեփականատերերի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրերում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով երկամսյա ժամկետում միավորել գույքը՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր.
3) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (կրթահամալիրի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կոմիտե ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում դիմել Կադաստրի կոմիտե կրթահամալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կրթահամալիրի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում.
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կրթահամալիրի հետ կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կրթահամալիրի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 408-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի տեսակը |
Գույքի հասցեն |
Հողամասի մակերեսը /հա/ |
Հողամասի կադաստրային ծածկագիրը |
Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը |
Գույքը նվիրող սեփակա-նատերեր |
Գույքը նվիրող սեփակա-նատերերի լիազորված անձինք |
1. |
Հողամաս |
Շիրակի մարզ, համայնք Աշոցք գյուղ Բավրա 2-րդ փողոց 8 հողամաս |
0.339 |
08-026-0009-0006 |
03072024-08-0017 |
Վարուժան Պետրոսյան Պողոսի (անձնագիր՝ AR0205976, տրվ. 07.03.2017 թ. 034-ի կողմից) |
- |
Սուսաննա Պետրոսյան Սարգսի (անձնագիր՝ AV0554497, տրվ. 09.12.2022 թ. 034-ի կողմից) |
- | ||||||
Կարեն Պետրոսյան Վարուժանի (անձնագիր՝ AX0653928, տրվ. 12.03.2025 թ. 034-ի կողմից) |
Կորյուն Սումբուլյան Միքայելի (լիազորագիր՝ 07.05.2024 թ., գրանցված՝ 802-ով) | ||||||
Արտյոմ Պետրոսյան Վարուժանի (անձնագիր՝ 07 17 284240, տրվ. 05.05.2017 թ. ՌԴ 260-007-ի կողմից) |
Վարուժան Պետրոսյան Պողոսի (լիազորագիր՝ 26 AA 5124704, գրանցված՝ 1315-ով) | ||||||
2. |
Հողամաս |
Շիրակի մարզ, համայնք Աշոցք գյուղ Բավրա 2-րդ փողոց 10 հողամաս |
0.479 |
08-026-0009-0005 |
03072024-08-0039 |
Պետրոս Պետրոսյան Մուկուչի (անձնագիր՝ AS0208928, տրվ. 01.06.2018 թ. 034-ի կողմից) |
- |
Գոհարիկ Պետրոսյան Լյուդվիգի (անձնագիր՝ AS0208927, տրվ. 01.06.2018 թ. 034-ի կողմից) |
- |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
