600.0098.02.04.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2 ապրիլի 2025 թվականի |
N 98-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման հավելվածի 107-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ ենթակետերով.
«5) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 500 հազար կՎտժ-ից մինչև 1 մլն կՎտժ սպառում՝ մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը,
6) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 250 հազար կՎտժ-ից մինչև 500 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը,
7) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 100 հազար կՎտժ-ից մինչև 250 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը,
8) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, ունեցել են 50 հազար կՎտժ-ից մինչև 100 հազար կՎտժ սպառում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 1-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
2 ապրիլի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2025 թվական:
