ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 213-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Մաջդալանի էնջինիերինգ էնդ Թրեդինգ սալ ԷլԷլՍԻ (Majdalani Engineering & Trading Sal LLC) ընկերության (Լիբանան, Բեյրութ, Նարիման Չալոուհի կենտրոն 9-րդ հարկ) հետ 2025 թվականի մարտի 5-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,862 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Արամ ինս ԷլԹիԴի (Aram INC LTD) ընկերության (Անգլիա, Լոնդոն, Բոդնեյ 1 մայրուղի) հետ 2025 թվականի փետրվարի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի մարտի 25-ից մինչև 2025 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 19,000 ԱՄՆ-ի դոլարի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Զոհո Քորփորեյշն Բի.Վի. (Zoho Corporation B.V.) ընկերության (Նիդերլանդներ, Չըրչիլլիաան 11) հետ 2025 թվականի մարտի 4-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի տրամադրում՝ 10,710 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷյԷմԷս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00240275) 2025 թվականի մարտի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների և տեսաձայնագրիչների ձեռքբերում՝ 459,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
07.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
