ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 194-Ա
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 21,620,435 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո» բնապահպանական լաբորատորիաների ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
01.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 194-Ա որոշման |
«ԹՈՒՄՈ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Թումո լաբորատորիաներ հաճախող ուսանողներին, շրջանավարտներին և այլ բուհերի ուսանողներին զարգացնելու բնապահպանական ոլորտում ձեռնարկատիրական հմտությունները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (Դագ- Համմարսկյորլդ-Վեգ 1-5 65760 Էխբորն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ կրթության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
21,620,435 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Թումո լաբորատորիաների բոլոր ուսանողները, շրջանավարտները, ինչպես նաև այն անհատները, ովքեր հետաքրքրված են բնապահպանության և կանաչ տեխնոլոգիաներին առնչվող ոլորտով։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մարտի 24-ից մինչև 2026 թվականի մայիսի 20-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Բնապահպանական ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում՝ 19,703,063.00 դրամ - 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2026 թվականի մայիսի 20-ը Դասընթացների անցկացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում՝ 1,917,372 դրամ - 2025 թվականի մարտի 24-ից մինչև 2026 թվականի մայիսի 20-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Պայմանագրային աշխատողների ծառայությունների մատուցման ձեռքբերում՝ 10,970,703 դրամ, Տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 1,187,937 դրամ, Գրենական, գործավարական, տնտեսական նյութերի և պարագաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 1,917,372 դրամ, Գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 105,000 դրամ, Մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 270,138 դրամ, Հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 833,640 դրամ, Տարածքի վարձակալության ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 833,640 դրամ, Համակարգչային արտոնագրերի ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 625,230 դրամ, Համակարգչային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 625,230 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Կազմակերպական ծախսեր՝ 3,292,878 դրամ` 1 ) Գովազդային արշավների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 105,000 դրամ, 2) Մարքեթինգային և տեսանկարահանման ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 270,138 դրամ, 3) Հյուրասիրության ծառայության ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 833,640 դրամ, 4) Տարածքի վարձակալության ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 833,640 դրամ, 5) Համակարգչային արտոնագրերի ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 625,230 դրամ, 6) Համակարգչային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 625,230 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
01.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|