ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 191-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 53-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի N 879-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 53-Ա որոշման 1-ին կետի 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2025 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 26507900 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 588,720 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
31.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
