ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2025 թվականի N 343-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 8 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 9 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 64-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի, 9-րդ և 24-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը՝ 278.210.03314) և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» (պետական գրանցման համարը՝ 278.210.03379) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր.
4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
ա. ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը,
բ. արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը,
գ. ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,
դ. բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը,
ե. սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը,
զ. ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.
5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.
6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.
7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.
8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.
9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում կամ սպասարկում.
10) հրատարակչական գործունեություն.
11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.
12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.
13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
14) մշակութային գործունեության իրականացում:
4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը, միաձուլման կարգը և պայմանները,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.
3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, համաձայն հանձնման-ընդունման ակտերի, ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտերը.
4) ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փող. 1 և Երևան Վարդաշեն, 6-րդ փողոց, 66 հասցեներում:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2008 թվականի հունիսի 24-ին կնքված N 14/008 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի նոյեմբերի 25-ին կնքված N 179/0013 անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
