ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 1994 թ. N 356
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 580 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ Է. Ա. Խաչիկյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երուղևորտրանս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ա. Վ. Ղավալյանին հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կոլեգիայի անդամներ` այդ պարտականություններից ազատելով Ռ. Ա. Խաչատրյանին և Է. Մ. Հարությունյանին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
