ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի N 1449-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԳ ԻՄՊԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԳ ԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԱԳ ԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 9-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի N 1449-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
8462510009 |
CNC Stirrup Bending Machine (CNC սեղմիչ ճկման մեքենա) |
Single wire diameter Φ5 – 12 [mm] Double wire diameter Φ5 – 10 [mm] Max. Bending angle (2D) ±180° [double direction Max. Bending angle (3D) 0-180° Max. Bending speed (2D) 1200 [°/sec] Max. Bending speed (3D) 300 [°/sec] Max. Pulling speed 110 [m/min] Mandrel diameter Φ12 – Φ26 [mm] Max. length of Stirrup side (diagonal) 1,300 [mm] Min. length of Stirrup side 100 [mm] Length tolerance ± 1 [mm] Bending tolerance ± 1° Labeled electric power 29 [Kw] Voltage 380 [v] - 50 [Hz] - 3[phase ամրաններից և ամրալարերից ամրակալներ, կեռեր, ոտնակներ և այլ նմանատիպ ապրանքա-տեսակների արտադրության սարքավորում |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
25 000 000 |
|
2. |
8705100091 |
XCMG QY25K5D |
Դիզելային շարժիչով ամբարձիչ՝ 25 տ բեռնամբար-ձությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
51 200 000 |
|
3. |
8704239209 |
SINOTRUK HOWO 6x4 Crane Truck ZZ1257N4647B1, Crane: XCMG brand, GSQZ200.4 |
Կողավոր բեռնատար դիզելային շարժիչով ավտոմեքենա-մանիպուլյատոր` 20 տ-ից ավելի տրանսպոր-տային միջոցի լրիվ զանգվածով, կռունկի առավելագույն բարձրացնող հզորություն՝ 10 տ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
34 040 000 |
|
4. |
8427209000 |
XCMG XCF35KT |
Անվավոր ինքնագնաց բեռնիչ՝ մինչև 4․5 մ վերելքի բարձրությամբ և մինչև 3.5 տ բարձրացնող հզորությամբ դիզելային շարժիչով, եղանային բեռնիչով |
հատ |
2 |
Չինաստան |
Չինաստան |
15 200 000 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
7213911000 |
Ամրալար |
Սև մետաղալար` գլոցուկ, 6․5-10 մմ տրամագծով կլոր հատմամբ, բետոնի ամրանավորման համար օգտագործվող, ոչ ցինկապատ |
կգ |
1 400 000 |
Իրանի Իսլամական Հանրա-պետություն |
Իրանի Իսլամական Հանրա-պետություն |
280 000 000 |
|
2. |
7213100000 |
Ատամնավոր ամրալար |
Ելուստավոր սև մետաղալար (ելուստավոր գլոցուկ), 8-10 մմ տրամագծով կլոր հատմամբ, ոչ ցինկապատ |
կգ |
600 000 |
Իրանի Իսլամական Հանրա-պետություն |
Իրանի Իսլամական Հանրա-պետություն |
114 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
519 440 000 |
(հավելվածը լրաց., փոփ. 27.03.25 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
12.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
