ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 1993 թ. N 392
Քաղ. Երևան
ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ 1993/94 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վճարովի հիմունքներով 1993/94 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների ուսման վարձի չափի սահմանումը վերապահել ուսումնական հաստատություններին` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ:
2. Ուսման վարձի չափը սահմանել որպես 1 ուսանողի հաշվով պետական պատվերով նախատեսված միջին տարեկան ծախսի (առանց կրթաթոշակի, սննդի և փափուկ գույքի համար կատարվող ծախսերի), 12 տոկոս միջին շահութաբերության և ավելացված արժեքի հարկի գումար:
3. Նախորդ տարիներին վճարովի հիմունքներով ընդունված ուսանողներին տարեկան ուսման վարձը սահմանել նույն չափով, ինչ նախատեսվում է 1993 թվականի վճարովի հիմունքներով ընդունվածների համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
