ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 340-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՆՈՒՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ NN 1 ԵՎ 3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ, ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 5-րդ կետի «ա» ենթակետը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Քաղաքաշինություն» բաժնի 15-րդ կետի 15.7-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում` փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի NN 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող, տիրապետող կամ օգտագործող (բնակարանը փաստացի և բացահայտ գտնվում է անձի կամ անձանց տիրապետման ներքո և օգտագործում է, որպես սեփական գույք) բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարանային պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 182,500.0 հազ. դրամ, որն ուղղվում է շահառուներին բնակարան ձեռք բերելու համար բնակարանի (բնակելի տան) գնման վկայագրի տրամադրման կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար։
3. Շահառուներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով վկայագրի միջոցով տրամադրել ֆինանսական աջակցություն՝ սույն որոշման N 7 հավելվածով հաստատվող կարգի համաձայն։
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ շահառուներին վկայագրերի տրամադրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմը:
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝
1) ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ, մինչև համապատասխան աշխատանքների ավարտը.
2) շահառուներին աջակցության տրամադրման գործընթացն իրականացնել սույն որոշման և դրանով հաստատված հավելվածով սահմանված կարգի համաձայն:
6. Սահմանել, որ պայմանագիրը կնքելուց հետո շահառուներն իրենց կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող բնակարաններն ազատում են 10-օրյա ժամկետում։
7. Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին ներկայացնել շահառուների ցուցակը և նրանց մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված վթարային շենքերի բնակեցումից ազատված բնակարաններում չիրականացնել քաղաքացիների կրկնակի բնակեցում.
3) սույն որոշմամբ նախատեսված աջակցության տրամադրումից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքի միջոցների հաշվին 6-ամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված վթարային շենքերի քանդման աշխատանքները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
ՀՀ կառավարության 2025 թվականի |
|
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2025 թվականիմարտի 20-ի N 340-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՆՈՒՂԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ NN 1 ԵՎ 3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ, ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի NN 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող, տիրապետող կամ օգտագործող (բնակարանը փաստացի և բացահայտ գտնվում է անձի կամ անձանց տիրապետման ներքո և օգտագործում է, որպես սեփական գույք) բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարան ձեռք բերելու համար բնակարանի (բնակելի տան) գնման վկայագրի տրամադրման կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Սահմանել, որ աջակցությունը ցուցաբերվում է՝
1) վճարումների ձևով, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի միջոցով՝ շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով։ Անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում պարտադիր պայման է հանդիսանում հիփոթեքային վարկի ներգրավումը.
2) աջակցությունն ստանալուց հետո տվյալ շենքի զբաղեցրած տարածքից կամովին դուրս գալու մասին համապատասխան համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի առկայության պարագայում.
3) ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի և շահառուների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկի համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիման վրա, որում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
ա. պայմանագրի կնքումը հիմք է հանդիսանում վթարային շենքում շահառուների կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող գույքն ազատելու համար,
բ. աջակցություն ստանալու մասին պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են աջակցություն ստացող շահառուների միջոցների հաշվին,
գ. շահառուները պարտավորվում են սույն որոշման համաձայն, աջակցություն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում ազատել իրենց կողմից զբաղեցված վթարային բնակարանը և հետագայում վթարային բնակարանի դիմաց պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին.
4) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետ է սահմանվում մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Դրա հիման վրա վերջին վճարումը չի կարող գերազանցել 2025 թվականի դեկտեմբերի 1-ը.
5) տրամադրվող վկայագրի միջոցով ֆինանսական կազմակերպության հետ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) վարկային պայմանագրի կնքման ժամկետ է սահմանվում 2025 թվականի նոյեմբերի 1-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Դրա հիման վրա վերջին վճարումը չի կարող գերազանցել 2025 թվականի դեկտեմբերի 1-ը: Ընդ որում, բնակելի տուն կառուցելու նպատակով աջակցությունը տրամադրվում է շահառուի սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով պատկանող տնամերձ հողամասի և բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում (կառուցումը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի կողմից).
6) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափը կազմում է 1-սենյականոց բնակարանի համար` 7 մլն դրամ, 2-սենյականոց բնակարանի համար` 8.5 մլն դրամ.
7) վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է շահառուի տրամադրության տակ (արժեքների տարբերությունը շահառուների թվի հարաբերակցության չափով փոխանցվում է շահառուի հաշվեհամարին՝ ով իրավունք ունի այդ գումարը տնօրինելու), իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին.
8) շահառուն վկայագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով կարող է ներգրավել հիփոթեքային վարկի միջոցներ, որի պարագայում վկայագրում նշված աջակցությունը դիտարկվում է որպես կանխավճար.
9) վկայագիր ստացած, սակայն վկայագրում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած կամ վկայագրում նշված ժամկետում հիփոթեքի պայմանագիր չկնքած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար մարզպետին դիմում չներկայացրած շահառուների մասով սույն որոշմամբ պետության կողմից ձևավորված պարտավորությունները համարվում են դադարեցված:
3. Վկայագիրը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի կողմից հաստատված ձևաթղթին համապատասխան կազմված անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկի համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:
4. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝
1) վկայագրի թողարկման սերիան (որը կազմվում է համայնքի անվանման առաջին տառը, շենքի համարը և համապատասխան բնակարանը նկարագրող հապավումից (օրինակ՝ Լ1-10) և համարից (գրանցամատյանի հերթական համարը).
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) աջակցություն ստացող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը անձնագրային տվյալները.
4) տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետը.
6) վկայագրի միջոցով անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) հիփոթեքի պայմանագրի կնքման և անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) ժամկետը:
5. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով: Այն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման՝ ներառյալ ժառանգման կարգով:
6. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
7. Վկայագրում նշվող աջակցության գումարի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տուն) կամ կառուցվող անհատական բնակելի տունը հանդիսանում են՝
1) 1 անձից բաղկացած ընտանիքի դեպքում տվյալ անձի սեփականությունը.
2) վթարային շենքի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չլինելու պարագայում՝ շահառուի ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականությունը:
8. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:
9. Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրը սահմանված կարգով անվավեր է ճանաչվում, և դրա փոխարեն այդ անձին 7-օրյա ժամկետում տրամադրվում է նոր վկայագիր:
10․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել նշված ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անդամի կողմից լիազորված անձի անունով։
11․ Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի հանդես գալ իր անունից։
12․ Շահառուի մահվան դեպքում՝ անձի մահվան վկայականը շահագրգիռ անձի կամ նոտարի կողմից համապատասխան մարզպետին 15 օրվա ընթացքում ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում համապատասխան մարզպետը սահմանված կարգով տրամադրում է նոր վկայագիր։ Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 20 օրով:
13. Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է և կնքված պայմանագիրը համարվում է լուծված:
14. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն:
15. Բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, մարզպետի և շահառուների միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա՝ բնակարանի արժեքը (բայց ոչ ավելի, քան վկայագրում նշված աջակցության չափը) վճարելով բնակարան (բնակելի տուն) վաճառողին՝ նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
2. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Համապատասխան ֆինանսական աջակցության տրամադրման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում մարզպետը՝ շահառուներին գրավոր ծանուցում է վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին:
17. Ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք մարզպետին են ներկայացնում դիմում (ձև N 1)՝ դրան կցելով՝
1) առկայության դեպքում վթարային շենքի բնակարանն օրինական հիմքով տնօրինելու հիմք հանդիսացող փաստաթղթերի (օրենքով չարգելված եղանակով ձեռք բերված փաստաթուղթ, որն այլ հավասար պայմաններում կարող էր լինել սեփականության իրավունքի ծագման հիմք, որոշում, օրդեր և այլն) պատճենը.
2) վթարային շենքի բնակարանի փաստացի բնակության, տիրապետման կամ օգտագործման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք.
3) շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.
4) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին համապատասխան համայնքի ղեկավարին ուղղված դիմումի պատճենը:
18. Դիմումները հաշվառվում են գրանցման մատյանում (ձև N 2):
19. Մարզպետի աշխատակազմը՝ դիմումներն ստանալուց հետո, ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում նրանց ծանուցում է՝ առաջարկելով մարզպետի հետ կնքել պայմանագիր` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար աջակցություն ստանալու մասին:
20. Սահմանված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:
21. Ծանուցումն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում շահառուները մարզպետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր, որի հիման վրա նրան տրամադրվում է վկայագիր:
22. Բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում վկայագիր ստացած անձը վկայագրում նշված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է (ձև N 3) համապատասխան մարզպետին ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացություն տալու խնդրանքով:
23. Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին ուսումնասիրությունը կատարում է մարզպետի որոշմամբ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը (որում ընդգրկվում են ներկայացուցիչներ մարզպետի աշխատակազմից, համայնքապետարանից և Քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության տեսչական մարմնից)՝ դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում և ուսումնասիրության արդյունքում կազմում է եզրակացություն, որը մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուին:
24. Սույն կարգի 23-րդ կետում նշված՝ եզրակացությունն ստանալուց հետո շահառուն 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ: Վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված քաղվածքի պատճենը:
25. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված դրույթների հաշվառմամբ առուվաճառքի պայմանագիրը շահառուի կողմից մարզպետի աշխատակազմ ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` մարզպետի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելու միջոցով, իսկ մնացած 40 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից զբաղեցված վթարային բնակարանն ազատելու, ինչպես նաև ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու և քանդելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքները ներկայացվելուց հետո: Առուվաճառքի պայմանագիրը, հանձնման-ընդունման ակտը և տեղեկանքները միաժամանակ ներկայացվելու դեպքում գումարը փոխանցվում է ամբողջ ծավալով:
3. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
26. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում (բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կարգի 23-րդ կետում նշված եզրակացությունն ստանալուց հետո) դիմում է մարզպետին՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկման խնդրանքով՝ կցելով համագործակցող ֆինանսական կազմակերպության տեղեկանքը՝ շահառուին (ներառյալ համավարկառուներին) կոնկրետ սահմանաչափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին:
27. Մարզպետը վկայագիր ստացած անձի դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը, որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
28. Բանկը, մարզպետի միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանների համապատասխանությունը բանկի պահանջներին, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է մարզպետին և դիմողին՝ վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
29. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի կամ հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մարզպետի կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:
Ձև N 1
ՀՀ …………………. մարզպետին
_________________________________
(անունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ …… մարզի …… համայնքի …… բնակավայրի․․․․հասցեի .... բնակարանի փաստացի բնակվող, տիրապետող, օգտագործող եմ:
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
(համասեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)
2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշումը՝ խնդրում եմ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ինձ տրամադրել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով:
3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Դիմող ________________________________________ ____ ____________20 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Համասեփականատերեր կամ համատեղ բնակվողներ՝ ___________________________
(ստորագրությունը, անունը,
ազգանունը, ստորագրությունը)
Ձև N 2
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_______________________________________________________________________________________
(ՀՀ …… մարզ, ք……… )
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
Աջակցություն ստացող անձանց թիվը |
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը (մլն դրամ) |
Վթարային բնակարանի հասցե |
Մակերես |
Իրավունքի տեսակ |
Ծանոթա- գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ձև N 3
ՀՀ ………… մարզպետին
___________________________________
(անունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ) ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ …… մարզի …… համայնքի …… բնակավայրի ․․․․ հասցեի .... բնակարանի փաստացի բնակվող, տիրապետող, օգտագործող եմ:
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
(համասեփականատերերի կամ համատեղ բնակվողների անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)
2. Ընտրել եմ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման համաձայն 2025 թվականի … -ին ինձ տրամադրված N… վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակ:
Խնդրում եմ ուսումնասիրել բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին:
3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Դիմող ________________________________________ ___________20 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
21.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2025 թվական:
