ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2025 թվականի N 330-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱՄ ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. ».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեությունների կազմակերպման տարածքների նկատմամբ ներկայացվող չափանիշները` համաձայն հավելվածի:».
4) որոշման հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱՄ ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույնով սահմանվում են Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի և Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեությունների կազմակերպման տարածքների նկատմամբ ներկայացվող չափանիշները:»,
գ. 2-րդ և 3-րդ կետերում «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով)» բառերը փոխարինել «Շահումով խաղ կամ խաղասրահի միջոցով» բառերով,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ունի Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար` առնվազն 250 քառ. մետր, իսկ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում՝ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար` առնվազն 200 քառ. մետր, ընդհանուր մակերես, և սույն ենթակետում նշված տարածքների առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 70 տոկոսն զբաղեցնում է խաղասրահը.»,
ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչները պարտավոր են ապահովել լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ, նաև առնվազն դրամարկղի և սանհանգույցի առկայությունը:».
զ. 4-րդ կետում «խաղատուն» բառը փոխարինել «շահումով խաղ» բառերով.
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Հասկացություններն օգտագործվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված իմաստով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2025 թվական:
