ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 845-Ա |
«10» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.24/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է Աննա Օսիպյանի դիմումը՝ Երվանդ Քոչարի փողոցի հ.24/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04022022-01-0219 վկայական) գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, հաշվի առնելով 2021 թվականի մայիսի 14-ի հ.01/18-07/1-Հ-5639-363 նախագծման թույլտվությունը, 2024 թվականի հուլիսի 31-ի հ.01/19-Դ-86562-24-584 ավարտական ակտը /շահագործման թույլտվությունը/, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունվարի 7-ի Կ-07012025-01-0134 որոշումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-15032-25 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երվանդ Քոչարի փողոցի հ.24/2 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոխված գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
