ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 777-Ա |
«07» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.5160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի Հ.490-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով,
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն տրամադրելու մասին» հ.5160-Ա որոշման հավելվածի 28-րդ տողի 4-րդ և 5-րդ սյունակներում` «13 GG 666» և «Փոխադրվում է ինքնուրույն» բառերը փոխարինել համապատասխանաբար` «37 FL 830» և «Արսեն Խաչատրյան» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 14-ի Հ.490-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
