ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» նոյեմբերի 2023 թ. |
N 2269-Ն |
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․
1․ Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ |
|
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 15-ի N 2269-Ն հրամանի |
Աղյուսակ 1․
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ
|
Մշակաբույսը |
Սերմերի զանգվածը (տոննա) |
|
1. Ցորեն |
3000 |
|
2. Գարի |
2000 |
|
3. Տարեկան (աշորա) |
200 |
|
4. Տրիտիկալե |
250 |
|
5. Հաճար |
200 |
|
6. Եգիպտացորեն |
150 |
|
7. Լոբի |
100 |
|
8. Սիսեռ |
200 |
|
9. Ոլոռ |
180 |
|
10. Ոսպ |
120 |
|
11. Սոյա |
100 |
|
12. Ծխախոտ |
0.7 |
|
13. Կտավատ |
40 |
|
14. Գետնանուշ |
50 |
|
15. Սորգո |
10 |
|
16. Կարտոֆիլ |
4000 |
|
17. Կաղամբ |
0.3 |
|
18. Ծաղկակաղամբ |
0.2 |
|
19. Լոլիկ |
0.2 |
|
20. Վարունգ |
1 |
|
21. Տաքդեղ |
0.2 |
|
22. Սմբուկ |
0.3 |
|
23. Ճակնդեղ |
20 |
|
24. Գազար |
1 |
|
25. Սոխ |
2 |
|
26. Սխտոր |
800 |
|
27. Բողկ |
1.5 |
|
28. Ամսական բողկ |
0.6 |
|
29. Սպանախ |
30 |
|
30. Մաղադանոս |
5 |
|
31. Սամիթ |
10 |
|
32. Ձմերուկ |
4 |
|
33. Սեխ |
4 |
|
34. Դդում |
4 |
|
35. Դդմիկ |
4 |
|
36. Առվույտ |
25 |
|
37. Կորնգան |
150 |
|
38. Վիկ |
120 |
|
39. Արևածաղիկ |
15 |
|
40. Երեքնուկ միամյա (Շաբդար) |
25 |
|
41. Ոզնախոտ հավաքովի |
15 |
|
42. Ժիտնյակ |
15 |
|
43. Մարգագետնային սիզախոտ |
15 |
Աղյուսակ 2․
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ
|
Մշակաբույսը |
Տնկանյութի քանակը (հատ) |
|
1. Խնձորենի |
2 500 000 |
|
2. Տանձենի |
2 500 000 |
|
3. Սերկևիլենի |
2 500 000 |
|
4․ Ծիրանենի |
500 000 |
|
5․ Դեղձենի |
1 000 000 |
|
6․ Սալորենի և շլորենի |
1 000 000 |
|
7․ Կեռասենի |
2 500 000 |
|
8․ Բալենի |
2 500 000 |
|
9․ Նեկտարենի |
1 250 000 |
|
10․ Հոնենի |
1 000 000 |
|
11․ Ընկուզենի |
300 000 |
|
12․ Նշենի |
1 000 000 |
|
13․Պիստակենի |
500 000 |
|
14․ Տխլենի |
500 000 |
|
15․ Նռնենի |
750 000 |
|
16․ Ժորենի (արևելյան խուրմա) |
500 000 |
|
17․ Թզենի |
500 000 |
|
18․ Ձիթենի |
60 000 |
|
19․ Շողպարենի (կիվի) |
750 000 |
|
20․ Խաղող |
1 750 000 |
|
21․ Մոշենի |
2 500 000 |
|
22․ Ազնվամորենի |
10 000 000 |
|
23․ Հապալասենի |
2 000 000 |
|
24․ Հաղարջենի |
5 000 000 |
|
25․ Կոկռոշենի |
5 000 000 |
|
26․ Ելակենի |
5 500 000 |
|
27․ Վարդենի |
6 000 000 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: