Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025
Ընդունող մարմին
Եղեգիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.02.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28-ը փետրվարի 2025 թվականի N 13-Ն

 

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20/12/2024 Թ․ ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի և 3-րդ մասի պահանջներով

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 130-Ն որոշման կից հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) Որոշման կից հավելվածի տեղական տուրքեր մասում 2-րդ կետի 3)-րդ ենթակետից հետո կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ՝ «4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

ա․ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար՝ 0.5 գործակիցների կիրառմամբ։»։

2) Որոշման կից հավելվածի տեղական վճարների մասում հանել 12-րդ կետը։

 

Կողմ՝ 5

Դեմ՝ 3

Ձեռնպահ՝ 1

Ստեփանյան Արթուր բացակա

Մարտիրոսյան Նարեկ բացակա

Մարտիրոսյան Զոյա բացակա

Հակոբյան Արտուշ

Պողոսյան Հրաչյա

Մանուկյան Սաթինե

Նազարյան Արգիշտի

Ղահրամանյան Վարդան բացակա

Գաբրիելյան Ահարոն

Բաբայան Վահե բացակա

Միքայելյան Քրիստինա բացակա

Հարությունյան Կարեն
Սմբատյան Մամիկոն
Ստեփանյան Սաշա

Սմբատյան Արսեն

 

 

Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`

ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան