ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 727-Ա |
«05» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն. ՉԱՐԲԱԽԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.21/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ 118.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորայր Բարեղամյանի լ/ա, նաև համասեփականատեր Վահան Բարեղամյանի դիմումը` Ն. Չարբախի 11-րդ փողոցի հ.22/1 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Նորայր Բարեղամյանին և Վահան Բարեղամյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 20092024-01-0287 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-132604-24 և հ. Դ-7442-25 եզրակացությունները.
1. Ն. Չարբախի 11-րդ փողոցի հ.22/1 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Նորայր Բարեղամյանին և Վահան Բարեղամյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկում գտնվող 118.6քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
