«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«28» մարտի 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 1996 թ. N 89
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգո» պետական ձեռնարկությանը Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ձեռք բերել 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով վարկեր` ներկայացված ծրագրի և վարկերի մարման ժամանակացույցի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի համաձայն մինչև 1996 թվականի դեկտեմբերի 1-ը երաշխիքներ տալ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոս + 1 տոկոսադրույքով, իսկ օտարերկրյա բանկերի վարկերի համար լիբոր + 1 տոկոսադրույքով և դրա համար սահմանված կարգով կնքել պայմանագիր:
3. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 28-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
