ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման`
1) 2-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) սույն որոշման N 3 հավելվածում ներառված դպրոցների՝ գոյություն ունեցող շենքերում և օժանդակ շինություններում ապամոնտաժման աշխատանքներից ձևավորվելիք արդյունքը (բացառությամբ շինարարական աղբի) կապալառու կազմակերպության կողմից հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնվում է տվյալ դպրոցի տարածքն ընդգրկող համայնքին՝ համայնքի կողմից հետագա օգտագործման նպատակով.».
2) N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում՝
ա. 57-րդ կետի 5-րդ սյունակում «կառուցում» բառը փոխարինել «մասնաշենքի կառուցում և մասնաշենքի վերանորոգում/հիմնանորոգում/վերակառուցում» բառերով,
բ. 118-րդ կետի 6-րդ սյունակում «576» թիվը փոխարինել «432» թվով,
գ. 229-րդ կետի 3-րդ սյունակում «գ. Բաբիկավան-Կավճուտի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Բաբիկավան-Կավճուտի միջնակարգ դպրոց» բառերով, իսկ 4-րդ սյունակում «կրթահամալիր» բառը՝ «միջնակարգ դպրոց» բառերով,
դ. 263-րդ կետի 3-րդ սյունակում «ք. Վայքի վարժարան (գ. Վայքի ավագ դպրոցի տեղակայման վայրում)» բառերը փոխարինել «ք. Վայքի թիվ 2 հիմնական դպրոց» բառերով, իսկ 4-րդ սյունակում «վարժարան» բառը՝ «հիմնական դպրոց» բառերով,
ե. ուժը կորցրած ճանաչել 126-րդ, 132-րդ, 138-րդ, 190-րդ, 193-րդ, 224-րդ կետերը,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 302-րդ կետով՝
« |
|
». |
3) N 3 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը» աղյուսակի՝
ա. 18-րդ, 55-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 21-րդ կետի 5-րդ սյունակում «Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, կցակառույցի իրականացում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/վերանորոգում» բառերը փոխարինել «Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/վերանորոգում» բառերով,
գ. 24-րդ կետի 6-րդ սյունակում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերով,
դ. 35-րդ կետի 5-րդ սյունակում «Վերանորոգում/ հիմնանորոգում» բառերը փոխարինել «մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/վերանորոգում» բառերով,
ե. 58-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-121-րդ կետերով՝
« |
|
»: |
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական:
