ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 նոյեմբերի 1990 թ. N 530
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման և հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 27-ի N 430 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Լուծարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայկական ԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի կառավարման կազմակերպման կառուցվածքի կատարելագործման մասին» N 610 որոշմամբ ստեղծված «Հայսննդարդ» արտադրագիտական, «Հայմիսկաթարդ» արտադրաագրարային, «Հայպահածոպտուղբանջարեղեն» հանրապետական արտադրական միավորումները:
3. Սահմանել սննդի արդյունաբերական մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 150 միավոր (առանց վարչական շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի):
4. Սահմանել, որ սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների մասհանումների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը ունենալ մինիստրի չորս տեղակալ, որից մեկը՝ առաջին, և 9 անդամից բաղկացած կոլեգիա։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը՝ մշակել և 2-ամսյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության կանոնադրությունը։
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության մինիստրությանը՝ ելնելով համակարգում նոր տնտեսական հարաբերությունների անցնելու անհրաժեշտությունից, մինիստրության ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում փոփոխություններ կատարել կենտրոնական ապարատի կառուցվածքում, ինչպես նաև փոխել առանձին միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կառուցվածքը, նրանց ենթակայությունը և անվանումները։
Կառավարության լուծում պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ։
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 18-ի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ղեկավարություն
Արտադրատեխնիկական գլխավոր վարչություն
Պետական պատվերների կազմավորման վարչություն
Պետական նպատակային ծրագրերի մշակման վարչություն
Արտաքին տնտեսական կապերի և տեղեկատվության վարչություն
Նոր տնտեսական կացութաձևերի ներդրման վարչություն
Ֆինանսների և գնագոյացման վարչություն
Աշխատավարձի և սոցիալական հարցերի վարչություն
Հաշվապահական հաշվառման վարչություն
Վերստուգիչ, կանխարգելիչ միջոցառումների ներդրման վարչություն
Նյութատեխնիկական մատակարարման և առաքման վարչություն
Միջհանրապետական պայմանագրերի կազմավորման վարչություն
Երկաթուղային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի վարչություն
Կապիտալ շինարարության և կոմպլեկտավորման վարչություն
Մթերումների և ագրարային հարցերի վարչություն
Պտուղ-բանջարեղենի առևտրի և պահպանման վարչություն
Արտադրանքի որակի, չափաբանության և սանիտարական պետական տեսչություն
Կադրերի բաժին
Հատուկ բաժին
Իրավական աշխատանքների բաժին
Ընդհանուր բաժին
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
