հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
10 սեպտեմբերի 1980 թ. N 532
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության առդիր կանոնադրությունը։
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի հունիսի 12-ի N 258 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի շինարարության գործերի պետական կոմիտե (Հայկական ՍՍՀ պետշինի) կանոնադրության 4-րդ կետի «ծ» ենթակետը.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մայիսի 5-ի «Հայկական ՍՍՀ կառավարության որոշ ակտերում փոփոխություններ մտցնելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» N 275 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի սեպտեմբերի 10-ի N 532 որոշմամբ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունը հանրապետական մարմին է և ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին:
2. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով ու որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
3. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության հիմնական խնդիրներն են ապահովել իր իրավասությանը ենթակա`
ա) Հայկական ՍՍՀ տարածքում գտնվող պատմության և կուլտուրայի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում, իր լիազորությունների շրջանակներում, պետական կառավարման իրականացումը.
բ) պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
գ) պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնման և օգտագործման հիմնական ուղղությունների մշակումը.
դ) պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման հետ կապված միջոցառումների իրականացմանը պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը.
ե) պատմության և կուլտուրայի հուշարձանների պետական հաշվառման և դասակարգման կարգի, դրանց պահպանության, օգտագործման և վերականգնման կանոնների և անվթարությունն ապահովող միջոցառումների իրականացումը.
զ) պատմության, ճարտարապետության և հնագիտության հուշարձանների լայն պրոպագանդումը.
է) հուշարձանների պահպանության, կոնսերվացման և վերականգնման բնագավառում գիտատեխնիկական նորագույն մեթոդների, լավագույն նվաճումների և առաջավոր փորձի ներդրումը։
4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան՝
ա) իրականացնում և կազմակերպում է պատմության և կուլտուրայի հուշարձանների՝ հնադարյան քաղաքների, ավերակների, հնադարյան բնակավայրերի, ամրությունների, նախամարդու բնական քարանձավների և բացօթյա, կայանների, դամբարանների, գերեզմանատեղերի, պաշտամունքային, քաղաքացիական և ռազմական կառույցների, գյուղատեղիների, ամբողջությամբ վերցված դամբարանադաշտերի և դամբանատեղիների, ժողովրդական ճարտարապետության խմբական և առանձին նմուշների, ջրանցքների ու հիդրոտեխնիկական այլ կառույցների, կամուրջների, քարավանատների, կոթողների, քարե արձանների, ժայռապատկերների, խաչքարերի, ազգագրական անշարժ հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ճարտարապետական հուշարձանների մանրամասները կազմող կերպարվեստի, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների, նշանավոր պատմական վայրերի պահպանումը, հաշվառումը, ֆիկսացիան, պասպորտիզացիան, չափագրությունների ու հանույթների կատարումը, գիտական հետազոտությունները, կոնսերվացումը և վերականգնումը.
բ) կազմում է հանրապետական նշանակություն ունեցող պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակները և ներկայացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը: Հաստատում է տեղական նշանակություն ունեցող պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակները.
գ) առաջարկություն է ներկայացնում ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների գործադիր կոմիտեներին` պատմության ու կուլտուրայի հուշարձանների պահպանական գոտիներ, կառուցապատման-կարգավորման գոտիներ և պահպանվող բնական լանդշաֆտի գոտիներ սահմանելու մասին.
դ) իրականացնում է պատմության և կուլտուրայի հուշարձանների հետ կապված բնական լանդշաֆտի, բնության հուշարձանների և շրջապատող բնական միջավայրի այլ օբյեկտների պահպանումն ու օգտագործումը.
ե) համաձայնություն է տալիս պատմության, հնագիտության, քաղաքաշինության և ճարտարապետության, մոնումենտալ արվեստի հուշարձաններ ունեցող քաղաքների և մյուս բնակավայրերի հատակագծման-կառուցապատման ու վերակառուցման նախագծերին.
զ) հսկում է պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման և վերականգնման կանոնների կատարմանը:
Սահմանված նորմաներին համապատասխան նախապատրաստում և հաստատում է պատմության և կուլտուրայի հուշարձանների ուսումնասիրության, վերականգնման, կոնսերվացման, բարեկարգման ու օգտագործման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային և տեխնիկատնտեսական փաստաթղթեր: Կազմակերպում է հուշարձանների հիմնական և ընթացիկ վերանորոգման, բարեկարգման և կոնսերվացման շինարարական աշխատանքները և իրականացնում այդ աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը.
է) սահմանված կարգով թույլտվություն ստացած ձեռնարկության, կազմակերպության և հիմնարկի կողմից պատմության և կուլտուրայի անշարժ հուշարձանները քանդելիս, տեղափոխելիս կամ փոփոխելիս կատարում է հուշարձանների գիտական ուսումնասիրման և արձանագրման աշխատանքներ համապատասխան հիմնարկի մասնակցությամբ (պեղումներ, չափագրություն, լուսանկարում, գծագրերի կազմում, գտածոների հանձնում թանգարաններին կամ ուրիշ հատուկ պահոցներին և այլն).
ը) հսկողություն է իրականացնում այն ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների պարտականությունների կատարման նկատմամբ, որոնց սեփականությունն են կազմում կամ, որոնք օգտագործում են պատմության և կուլտուրայի հուշարձանները և նրանց պատվերով ու միջոցներով կատարում է հուշարձանների վերականգնում.
թ) օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմանների պահպանմամբ գիտական, կուլտուր-լուսավորական, տուրիստական, առողջապահական և այլ նպատակներով պետական, կոոպերատիվ, հասարակական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անձանց օգտագործմանն է հանձնում պատմության և կուլտուրայի հուշարձաններ: Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից սահմանված վարձավճարի դրույքներին համապատասխան վարչության տնօրինության տակ գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների օգտագործումից ստացված դրամական միջոցները մուտքագրվում են վարչության հատուկ հաշվին: Նշված միջոցները, ինչպես նաև վնասի հատուցման կարգով ձեռնարկություններից, կազմակերպություններից, հիմնարկներից ու քաղաքացիներից ստացված միջոցները օգտագործվում են հուշարձանների պահպանության, վերականգնման, կոնսերվացման, նորոգման նպատակներով.
ժ) կազմակերպում է պատմության և կուլտուրայի հուշարձանների նկատմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շեֆությունը, հասարակությանը ներգրավում է հուշարձանների պահպանության, օգտագործման և պրոպագանդման միջոցառումներին.
ի) համաձայնություն է տալիս շինարարական, մելիորատիվ, ճանապարհային և այլ աշխատանքների նախագծերին.
լ) արգելում է հնագիտական պեղումներ կատարող կազմակերպություններին սկսելու աշխատանքները, եթե պեղվող հուշարձանների հետագա պահպանությունը և կոնսերվացումը պլաններում և նախահաշիվներում պատշաճ կերպով նշված չեն.
խ) իր իրավասության տակ գտնվող պատմության և կուլտուրայի հուշարձանների վերականգնումը, կոնսերվացումը և նորոգումը իրականացնում է հատուկ մասնագիտացված գիտավերականգնող կազմակերպությունների միջոցով կամ համաձայնություն է տալիս այդ աշխատանքներն այլ կազմակերպությունների միջոցով կատարելու համար.
ծ) կազմակերպում է հնագիտական պեղումների ընթացքում բացված ճարտարապետական hուշարձանների կոնսերվացումը պեղումներ կատարող կազմակերպության միջոցներով, նոր հայտնաբերված հուշարձանները վերցնում է պետական պաhպանության տակ.
կ) hետևում է, որպեսզի շինարարական, մելիորատիվ, գյուղատնտեսական, ճանապարհային և այլ աշխատանքների ժամանակ չվտանգվեն պատմության և կուլտուրայի հուշարձանները։ Հուշարձանների անվթարությունը ապահովելու նպատակով նման աշխատանքներ սկսելու համաձայնություն է տալիս միայն կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո, որոնք ֆինանսավորվում են շինարարական, գյուղատնտեսական, ճանապարհային մելիորատիվ և այլ աշխատանքներ կատարող կազմակերպությունների հաշվին.
հ) հրատարակում է պատմության և կուլտուրայի հուշարձաններին նվիրված գիտական և գիտահանրամատչելի գրականություն, ուղեցույցներ, ալբոմներ, քարտեզներ, բուկլետներ, գրքեր, լուսանկարներ, բացիկներ.
ձ) ստեղծում և կազմակերպում է պատմության և կուլտուրայի հուշարձանները լուսաբանող կիրառական-դեկորատիվ իրերի, ինչպես նաև հուշարձանների կոնսերվացման ու վերականգնման աշխատանքների համար շինությունների, կոնստրուկցիաների և ճարտարապետական մանրամասների արտադրություն.
ղ) կազմակերպում է պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և օգտագործման հարցերին նվիրված գիտական ու մեթոդական նստաշրջաններ, խորհրդակցություններ, սիմպոզիումներ, ինֆորմացիաներ.
ճ) նախապատրաստում է պատմամշակութային արգելոցների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր և ներկայացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ.
մ) պատմամշակութային հուշարձաններին և արգելոցներին կից թանգարաններ ստեղծելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ.
յ) սերտորեն համագործակցում է Հայկական ՍՍՀ և ՍՍՀ Միության մյուս հանրապետությունների հիմնարկների հետ՝ պատմության ու մշակույթի նյութական արժեքների պահպանության, վերականգնման և ուսումնասիրման բնագավառում.
ն) հաստատում է վարչության իրավասության ենթակա ձեռնարկությունների և հիմնարկների ֆինանսատնտեսական պլանները, մշակում և իրականացնում է միջոցառումներ ապահովելու այդ պլանների կատարումն ու պետական կարգապահությունը.
շ) վարում է հաշվապահական հաշվառում, կազմում է ամփոփ հաշվապահական և վիճակագրական հաշվետվություններ և այն սահմանված կարգով ներկայացնում պետական մարմիններին։ Վերահսկողական-վերստուգողական աշխատանք է տանում վարչության իրավասության ենթակա ձեռնարկություններում և կազմակերպություններում.
ո) ապահովում է վարչությանը ենթակա ձեռնարկությունների և հիմնարկների նյութատեխնիկական մատակարարումը:
5. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությանը իրավունք է վերապահվում՝
ա) արգելել բնակավայրերի գլխավոր պլանների, մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի մեջ մտցված պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության գոտիներում և նրա սահմաններում հողային, շինարարական և այլ աշխատանքները, եթե դրանք կատարվում են առանց վարչության թույլտվության.
բ) միջնորդել, որպեսզի ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետների գործադիր կոմիտեները հուշարձանների գոյությանը վտանգ սպառնալու դեպքում որոշում ընդունեն արգելելու կամ սահմանափակելու պահպանության գոտիներով կամ այդ գոտիներին կից ճանապարհներով տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
գ) դադարեցնել բոլոր տեսակի շինարարական, գյուղատնտեսական, ճանապարհային և այլ աշխատանքները, որոնք կարող են վտանգել պատմության և կուլտուրայի հուշարձանների գոյությանը.
դ) պահանջել, որպեսզի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկները շինարարական, գյուղատնտեսական, մելիորատիվ և ճանապարհային աշխատանքներ կատարելու ընթացքում պատմական, գիտական, գեղարվեստական և այլ արժեք ներկայացնող հնագիտական և ուրիշ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնեն այդ մասին վարչությանը և դադարեցնեն հետագա աշխատանքները.
ե) կազմակերպել և կոորդինացնել շինարարական ու այլ աշխատանքների ընթացքում պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովման միջոցառումների իրականացումը.
զ) չգրանցել հնագիտական հուշարձանների պեղումներ ու հետախուզում կատարելու թույլտվությունները, եթե հուշարձանների պահպանության և կոնսերվացման հարցերը պլաններում և նախագծերում պատշաճ կարգով արտացոլված չեն: Դադարեցնել պեղումները ու հետախուզումը, եթե վարչության պահանջները բավարարված չեն.
է) պարտավորեցնել պատմության և կուլտուրայի հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտուն վնաս պատճառած ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին և քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց միջոցներով վերականգնեն հուշարձանը կամ նրա պահպանական գոտին նախկին վիճակով, իսկ եթե դա անհնար է՝ օրենքով սահմանված կարգով հատուցեն պատճառած վնասը.
ը) պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և վերականգնման վերաբերյալ հրատարակել կանոններ և ցուցումներ, որոնք պարտադիր լինեն իրենց տնօրինության տակ պատմության և կուլտուրայի հուշարձաններ ունեցող մինիստրությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական սովետների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:
6. Հուշարձանների պահպանության, վերականգնման ու օգտագործման ձևերն ու մեթոդները կատարելագործելու, աշխատանքի գիտական սկզբունքներ արմատավորելու, ենթակա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով վարչության սիստեմում ստեղծվում են գիտամեթոդական, խմբագրական-հրատարակչական և իր իրավասության տակ գտնվող թանգարանների, արգելոցների ու հուշարձանների օգտագործման խորհուրդներ: Նշված խորհուրդների որոշումները և հանձնարարականները կենսագործվում են վարչության պետի հրամաններով ու հրահանգներով։
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է՝ Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության ընկերության հետ, աջակցում նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների իրականացմանը:
8. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունը գլխավորում է պետը: Վարչության պետը և նրա տեղակալները նշանակվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչության պետը՝
ա) ղեկավարում է վարչության իրավասությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջ գործունեությունը.
բ) ի կատարումն գործող օրենսդրության պահանջների վարչության իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ու ստուգում դրանց կատարումը.
գ) նշանակում և պաշտոնից ազատում է վարչության իրավասությանը ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար աշխատողներին, հաստատում է վարչությանը կից գործող խորհուրդների կազմը.
դ) սահմանված կարգով ստեղծում և լուծարքի է ենթարկում վարչության իրավասությանը ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները.
ե) հաստատում է վարչության բաժինների, ինչպես նաև վարչությանը կից գործող խորհուրդների ու ենթակա ձեռնարկությունների և հիմնարկների կանոնադրությունները և կառուցվածքը.
զ) վերացնում է վարչության իրավասությանը ենթակա ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարների այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք հակասում են գործող օրենսդրությանը և վարչության հրամաններին ու հրահանգներին.
է) սահմանված կարգով տնօրինում է վարչության բյուջետային հատկացումները և այլ մուտքերը.
ը) անձնական պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների կատարման համար, սահմանում է վարչության ղեկավար աշխատողների պատասխանատվության աստիճանը։
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից։
Կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման հարցերը։
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են վարչության պետի հրամաններով։
Վարչության պետի (կոլեգիայի նախագահ) և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը, տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին։
11. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից։ Վարչության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը հաստատում է վարչության պետը։
12. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության ու օգտագործման վարչությունը ունի Հայկական ՍՍՀ պետական գերբի պատկերով և իր անվամբ կլոր կնիք:
