ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 96-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի փետրվարի 6-ի «Մխիթար Հայրապետյանին Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղելու մասին» N 96-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Մխիթար Հայրապետյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
