ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 431-Ա |
«12» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի Հ.4956-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմքը ընդունելով Անժիկ Մալխասյանի լիազորված անձ՝ Անդրանիկ Մալխասյանի դիմումը
1.Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.4956-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Անժիկ Մալխասյանի հետ կնքել համաձայնագիր՝ Շիրազի փողոցի հ.52/4 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 36,01քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի մարտի 3-ին կնքված վարձակալության հ.3922 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
