ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1993 թ. N 282
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կառավարման կառուցվածքի կատարելագործման մասին» N 89 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ունենալու պետի 4 տեղակալ և 11 անձից բաղկացած կոլեգիա:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ապարատի 1993 թվականի պահպանման ծախսերի համար:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կառավարության 1993 թ.մայիսի 27-ի N 282 որոշման |
Թռիչքների աշխատանքի կազմակերպման և թռիչքների կատարման վարչություն
Օդային երթևեկության սպասարկման վարչություն
Ինժեներաավիացիոն ապահովման վարչություն
Օդանավակայանների շահագործման և զարգացման վարչություն
Ավիատրանսպորտային վարչություն
Էկոնոմիկայի և ֆինանսների վարչություն
Ավիացիայի անվտանգության վարչություն
Գործերի կառավարչություն
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
