հայկական Խսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
10 հուլիսի 1989 թ. N 324
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 26-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 2-ի «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 817 որոշումը» N 414 որոշման Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը հաստատել 37 միավոր (առանց շենքերի պահպանության և սպասարկման անձնակազմի), 40 միավորով (52 տոկոսով) կրճատելու հաշվով։
2. Թույլատրել Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրությանը ունենալ մինիստրի երկու տեղակալ, այդ թվում մեկ՝ մինիստրի առաջին տեղակալ և կոլեգիա՝ 7 մարդու կազմով։
3. Հաստատել Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրության համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ու հիմնարկների ցանկը, համաձայն N 2 հավելվածի։
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի |
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դատական մարմինների վարչություն
Օրենսդրության վարչություն
Իրավական սպասարկման վարչություն
Ժողովրդական տնտեսության մեջ իրավական աշխատանքի, իրավական դաստիարակության և իրավաբանական սլարտուսի բաժին
Կադրերի բաժին
Ընդհանուր բաժին
Ֆինանսատնտեսական բաժին
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի |
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
Ց Ա Ն Կ Ը
Ժողովրդական դատարաններ
Նոտարական գրասենյակներ
Դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա
Արդարադատության աշխատողների որակավորման բարձրացման հանրապետական դասընթացներ
Հրատարակչական խումբ
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
