ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աշտարակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 2.4-րդ կետով`
«2.4. «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Թալինի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Ապարանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
դ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արագածի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Արմավիրի տարածաշրջան» բաժնի «Մեծամոր քաղաք» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ կետով`
«6. «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 13-րդ կետով`
«13. «Էջմիածին բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ կետով`
«4. «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
3) որոշման N 3 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I.Մասիսի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Արարատի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
բ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Արտաշատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6-րդ կետով`
«6. «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Արարատի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
դ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ՝
««Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
ե. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 9-րդ կետով`
«9. «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
4) որոշման N 4 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գավառի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի «Գեղարքունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
բ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Մարտունու տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Վարդենիսի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ՝
««Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
դ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Սևանի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետի «Գեղարքունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
ե. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
5) որոշման N 5 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի 12-րդ կետի «Լոռու մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
գ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Թումանյանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
դ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Տաշիրի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
ե. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Սպիտակի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Լոռու մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
զ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
6) որոշման N 6 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետից հանել ««Իջևանի բժշկական կենտրոն»,», ««Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»,» բառերը, իսկ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ:» նախադասության «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ» բառերը փոխարինել «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ» բառերով,
բ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 9.1-ին կետով`
«9.1. «Իջևանի բժշկական կենտրոն», «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
7) որոշման N 7 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Աբովյանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ՝
««Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետի «Կոտայքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
գ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Չարենցավանի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
դ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Նաիրիի տարածաշրջան» բաժնի 1-ին կետի «Կոտայքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
8) որոշման N 8 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Կապանի տարածաշրջան» բաժնի 1-ին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝
««Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Կապանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 11-րդ կետով`
«11. «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 8.1-ին կետի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:» վերտառությամբ պարբերությունում «Սյունիքի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
դ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժնի 9-րդ կետից հանել ««Կապանի բժշկական կենտրոն»,», ««Գորիսի բժշկական կենտրոն»,», ««Սիսիանի բժշկական կենտրոն»» բառերը,
ե. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 9.1-ին կետով`
«9.1. ««Կապանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
9) որոշման N 9 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի «Շիրակի մարզպետին» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով,
բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 10-րդ կետով`
«10. «Հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
գ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Ախուրյանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ կետով`
«4. «Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
դ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արթիկի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին կետով`
«1.1. «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».
10) որոշման N 10 հավելվածի`
ա. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 12-րդ կետով`
«12. «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»,
բ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վայքի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝
««Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:»:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետում սահմանված ընկերությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին:
3. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` իր իրավասության շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` որոշման մեջ նշված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ենթակայության փոփոխման գործընթացն իրականացնելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2025 թվական:
