ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)՝
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը, որոշման N 2 հավելվածի (այսուհետ N 2 հավելված) վերնագիրը և N 2 հավելվածի 1-ին և 4-րդ կետերը «հիմնական կրթության հիմքի վրա» բառերից հետո լրացնել «հիմնական կրթությունն ավարտելու տարում՝» բառերով.
2) N 2 հավելվածի 4-րդ կետում «ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը» բառերով.
3) N 2 հավելվածի 5-րդ կետում «մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 10-ը կամ դեկտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 25-րդ օրը» բառերով.
4) N 2 հավելվածի 6-րդ կետում «մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ն» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 20-րդ օրը» բառերով, իսկ «՝ մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը» բառերը հանել.
5) N 2 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6.1-ին կետով՝
«6.1. Սույն կարգի համաձայն՝ հանրակրթական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվում է ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:»:
2) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 փետրվարի 2025 թվական:
