ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2025 թվականի N 152-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված պետական սեփականություն հանդիսացող, 4 անվանում անշարժ գույքն (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.
2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի, որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով՝ համաձայն հավելվածի, կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով, առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիփետրվարի 13-ի N 152-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Գույքի հասցեն և գույքի նկատմամբ իրավունք-ների պետական գրանցման վկայա-կանի համարը |
Շենք-շինու-թյուն-ների մակե-րեսը (քառ․ մետր) |
Գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկ-ման համար հատկաց-ված հողամասի մակերեսը (հեկտար) |
Գույքի գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (ՀՀ դրամ) |
Հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի աճուրդի նվազագույն մեկնարկային գինը (ՀՀ դրամ) |
Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը (ՀՀ դրամ) |
Գույքի գնահատ-ման ամսա-թիվը |
Գույքի հերթական աճուրդների կազմակերպ-ման վերջնա-ժամկետը |
1. |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտա 17/5 |
N 09072024-01-0010 |
- |
4.7297 |
5,971,800,000. 00 |
2,786,185,865. 10 |
2,786,185,865. 10 |
2,786,185,865. 00 |
6,744,800,000. 00 |
538,662.00 |
19.08.2024 թ․ |
22․01․2026 թ․ |
2. |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտա 17/7 |
N 15092022-01-0026 |
- |
0.924 |
773,000,000. 00 |
544,312,692. 00 |
544,312,692. 00 |
544,309,920. 00 |
23․01․2024 թ․ | |||
3. |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտա 17/2 |
N 14092022-01-0389 |
- |
1.698549 |
3,035,800,000. 00 |
1,000,581,245. 00 |
1,000,581,245. 00 |
1,000,581,245. 00 |
3,035,800,000. 00 |
203,912.94 |
23․01․2024 թ․ |
22․01․2026 թ․ |
4. |
Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտա 17/6 |
N 14092022-01-0345 |
- |
4.829847 |
6,260,000,000. 00 |
2,845,180,760. 30 |
2,845,180,760.3 0 |
2,845,166,271. 00 |
6,260,000,000. 00 |
391,790.82 |
23․01․2024 թ․ |
22․01․2026 թ․ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
