Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-234-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի փետրվարի 1-ի ՀO-285 oրենքի 18-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կարգավորող մարմինը որոշակի ժամկետով լիցենզիա տալիս է գործունեության հետևյալ տեսակների համար`

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործում, շահագործումից հանում.

բ) միջուկային նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.

գ) ռադիոակտիվ նյութերի արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում և կարգաբերում, փոխադրում, պահեստավորում.

ե) գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում, կարգաբերում.

զ) միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.

է) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում.

ը) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն.

թ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունից հանել «գեներացնող ճառագայթման աղբյուրների», «հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների» բառերը, երկրորդ պարբերությունից` «գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-234-Ն