ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2025 թ. |
N 292-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածի 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
49. Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի հերթական նիստում հարցերը քննարկվում են հետևյալ ընթացակարգով՝
1) Հանձնաժողովի հերթական նիստը վարողը ըստ օրակարգի ներկայացնում է քննարկվող հարցը և դրա վերաբերյալ զեկուցողին.
2) զեկուցողի ելույթ՝ մինչև տասը րոպե.
3) Հարց տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են նիստը նախագահողին: Հարցը տրվում է, ինչպես նաև ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ: Հարցի համար տրվում է մինչև երկու րոպե, իսկ պատասխանի համար մինչև չորս րոպե, այնուհետև հարց տվողին և զեկուցողին արձագանքելու համար տրվում է մինչև երկուական րոպե: Յուրաքանչյուր ավագանու անդամ ունի երկու հարցի և մեկ ելույթի իրավունք:
4) ավագանու անդամի ելույթ՝ մինչև հինգ րոպե.
5) զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև հինգ րոպե.
6) քվեարկություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. փետրվարի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
