հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
13 հոկտեմբերի 1976 թվականի N 563
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄՍԵՂԵՆԻ ԵՎ ԿԱԹՆԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՍԻՍՏԵՄՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 2-ի «Արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման մի քանի միջոցառումների մասին» N 139 որոշմանը համապատասխան և, ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի օգոստոսի 14-ի «Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 714 որոշման (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի սեպտեմբերի 12-ի N 514 որոշում), Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Ընդունել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության հետ, և նրան թույլ տալ աշխատանքը կազմակերպելու այն պայմաններով, որոնք սահմանված են ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 2-ի N 140 որոշմամբ հաստատված Համամիութենական և հանրապետական արդյունաբերական միավորումների ընդհանուր կանոնադրությամբ (բացառությամբ 109-113 կետերի):
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի պահպանումը 1976 թվականի հոկտեմբերի 1-ից կատարել իրավասության ենթակա ձեռնարկություններից ու տնտեսական կազմակերպություններից մասհանումների հաշվին:
2. Հաստատել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայնեցված ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության հետ, համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի հիմնական վարչությունների և բաժինների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը 90 միավոր (առանց Մինիստրության շենքի պահպանության ու սպասարկման անձնակազմի):
5. Ընդունել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության առաջարկությունը և վերացնել «Հայանասունմթերում» տրեստը, անասունների մթերման շրջանային գրասենյակները ենթարկելով անմիջականորեն Մինիստրությանը:
6. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Ս. Վարդանյանին)` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու մսի կոմբինատների անցումը անասուններն ըստ մսի որակի ու քանակի ընդունելու նոր մեթոդին, իսկ Կառավարության որոշում պահանջող հարցերի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ:
7. Վերացնել Արտաշատի, Արարատի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Սևանի և Էջմիածնի կաթի գործարանները որպես ինքնուրույն ձեռնարկություններ, դրանք արտադրական միավորների իրավունքներով մտցնելով Երևանի կաթի կոմբինատի կազմի մեջ:
ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի մարտի 27-ի N 212 որոշման 7-րդ կետին համապատասխան, Երևանի կաթի կոմբինատին տալ այն իրավունքները, որոնք նախատեսված են արտադրական միավորումների (կոմբինատների) համար:
8. Էջմիածնի ռեպրոդուկտիվ և Սպիտակի անասնաբտման տնտեսությունները ենթարկել Սովետաշենի անասնաբտման տնտեսությանը` առանց իրավաբանական անձի իրավունքի:
9. Ընդունել ի գիտություն, որ նախատեսված միջոցառումների իրականացումը թույլ կտա ստանալու Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության սիստեմում մոտ 250 հազար ռուբլի գումարով (տարվա հաշվով) տնտեսական արդյունք և պակասեցնել կառավարման ապարատի աշխատողների թվաքանակը:
10. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Ս. Վարդանյանին)` շարունակել աշխատանքը արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման ուղղությամբ, ապահովելով արտադրության կենտրոնացման մակարդակի բարձրացումը և ձեռնարկությունների ամրապնդումը:
11. Հաստատել Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության առդիր Կանոնադրությունը:
12. Հաստատել ՀԱՄԽ-ի հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի վերաբերյալ առդիր Կանոնադրությունը:
13. Հաստատել ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության և ՀԱՄԽ-ի հետ համաձայնեցված` Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողներին պարգևատրելու, օգնություն ցույց տալու, բնակարանային պայմանները և կուլտուր-կենցաղային միջոցառումների և բնակարանային շինարարության ֆոնդերից մասհանումների նորմատիվները, համաձայն N 3 հավելվածի:
14. Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ մտցնել 1976 թվականի պետական բյուջեում:
15. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Ս. Վարդանյանին)` մինչև 1978 թվականի հունվարի 15-ը Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին զեկուցել սույն որոշման կատարման մասին:
16. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 559 որոշումը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի հոկտեմբերի 27-ի N 674 որոշման 2-րդ կետը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ |
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի տեղակալ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված N 1 Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի N 563 որոշման |
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը
Ղեկավարություն
Արտադրական-տեխնիկական վարչություն
Մատակարարման, վաճառահանման և տրանսպորտի վարչություն
Վերահսկիչ-վերստուգիչ վարչություն
Պլանա-տնտեսագիտական բաժին
Ֆինանսական բաժին
Աշխատանքի և աշխատավարձի բաժին
Կապիտալ շինարարության և սարքավորումների կոմպլեկտավորման բաժին
Գլխավոր մեխանիկի բաժին
Գլխավոր էներգետիկի բաժին
Մթերումների և անասունների արդյունաբերական բտման բաժին
Կադրերի բաժին
Անասնաբուժական-սանիտարական ծառայության տեսչություն (բաժնի իրավունքներով)
Կենտրոնական հաշվապահություն
Գրասենյակային և տնտեսական սպասարկման բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի տեղակալ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված N 2 Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի N 563 որոշման |
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի հիմնական վարչությունների և բաժինների ցանկը
Արտադրական-տեխնիկական վարչություն
Մատակարարման, վաճառահանման և տրանսպորտի վարչություն
Վերահսկիչ-վերստուգիչ վարչություն
Պլանա-տնտեսագիտական բաժին
Ֆինանսական բաժին
Աշխատանքի և աշխատավարձի բաժին
Կապիտալ շինարարության և սարքավորումների կոմպլեկտավորման բաժին
Գլխավոր մեխանիկի բաժին
Գլխավոր էներգետիկի բաժին
Մթերումների և անասունների արդյունաբերական բտման բաժին
Կադրերի բաժին
Անասնաբուժական-սանիտարական ծառայության տեսչություն (բաժնի իրավունքներով)
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի տեղակալ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված N 3 Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի N 563 որոշման |
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողներին պարգևատրելու, նյութական օգնություն ցույց տալու, բնակարանային պայմանները և կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու համար կենտրոնացված ֆոնդերից մասհանումների 1976 թվականի նորմատիվները
1. | Աշխատողներին պարգևատրելու և նրանց նյութական օգնություն ցույց տալու համար կենտրոնացված ֆոնդերից մասհանումների նորմատիվը տոկոսներով` նյութական խրախուսման ֆոնդի հանդեպ | 2,2 |
2. | Սոցիալ-կուլտուրական միջոցառումների և բնակարանային շինարարության ֆոնդին շահույթից մասհանումների նորմատիվը տոկոսներով` նյութական խրախուսման ֆոնդի հանդեպ | 44 |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի տեղակալ |
Ռ. ԹՈՒՄԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի N 563 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄՍԵՂԵՆԻ ԵՎ ԿԱԹՆԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան միութենական-հանրապետական մինիստրություն է և իր գործունեության ընթացքում ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությանը:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը միասնական արտադրական-տնտեսական կոմպլեքս է, կազմված արդյունաբերական ձեռնարկություններից, շինարարական և տրանսպորտային կազմակերպություններից, բտման տնտեսություններից, առևտրական օբյեկտներից, նախագծա-կոնստրուկտորական բյուրոյից և պանրագործության վարպետների դպրոցից:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարություն է իրականացնում արդյունաբերության մսավերամշակման, թռչնավերամշակման, անարատ կաթնեղենի, յուղա-պանրագործական ճյուղերի, ավտոտրանսպորտային տնտեսությունների, առևտրական օբյեկտների և բտման տնտեսությունների նկատմամբ:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը պատասխանատվություն է կրում մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերության վիճակի և հետագա զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության և արտադրության տեխնիկական մակարդակի, թողարկվող արտադրանքի որակի համար և մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերության բոլոր տեսակի արտադրանքի նկատմամբ բնակչության և հանրապետության ժողովրդական տնտեսության պահանջմունքները առավել լիովին բավարարելու համար:
2. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության գլխավոր խնդիրներն են.
հանրապետության մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության, որպես ժողովրդական տնտեսության բաղկացուցիչ մասի, ըստ ամենայնի զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության զարգացման և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի ապահովումը` մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության արտադրանքի նկատմամբ բնակչության պահանջմունքը առավել լիովին բավարարելու նպատակով.
պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խիստ պահպանման ապահովումը.
հասարակական աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի արտադրության, արտադրության արդյունավետության բարձրացման, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների լավագույն օգտագործման ապահովումը.
ճյուղում միասնական տեխնիկական քաղաքականության վարումը, գիտության, տեխնիկայի և առաջավոր փորձի նորագույն նվաճումների ներդրումը, արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների ապահովումը.
կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների ժամանակին գործարկման և յուրացման ապահովումը, շինարարության նախահաշվային արժեքի և ֆինանսական կարգապահության պահպանումը.
աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման արմատավորումը, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների և փորձի լավագույն օգտագործման պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշումը.
սոցիալիստական մրցության ըստ ամենայնի զարգացման և արտադրության կառավարման մեջ աշխատավորների լայն մասնակցության ապահովումը.
Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրության մեջ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը.
Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում և կազմակերպություններում սոցիալիստական սեփականության անվթարության ապահովումը:
3. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության հրամաններով ու հրահանգներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում ու կազմակերպություններում:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան Մինիստրության սիստեմում, մշակում է դրա կատարելագործման առաջարկություններ և դրանք սահմանված կարգով մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանը:
4. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է Մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկություններն ու կազմակերպությունները և նրանց նկատմամբ հանդիսանում է վերադաս կազմակերպություն, տնտեսական գործունեություն է իրականացնում, ինքնուրույն հաշվեկշիռ ունի, գործում է տնտեսական հաշվարկի հիմունքներով, իր գործունեության հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունի և հանդիսանում է իրավաբանական անձ:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և վերացնում է ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
5. Մինիստրությանը ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպություններն իրավաբանական անձ են հանդիսանում:
6. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը իր աշխատանքը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` Մինիստրության արտադրական-տնտեսական գործունեության բոլոր հարցերի քննարկման և լուծման ընթացքում:
7. Հայկական ՍՍՀ Մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը կազմակերպում է աշխատավորների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին և մանրազնին քննարկումը, հասնելով դրանցում առաջ քաշած հարցերի ճիշտ լուծման, ինչպես նաև միջոցներ է ձեռք առնում իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումները վերացնելու համար:
8. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
ա) ուսումնասիրում է մսեղնի և կաթնեղենի արդյունաբերության արտադրանքի նկատմամբ ժողովրդական տնտեսության և բնակչության պահանջմունքը, դրա հիման վրա պարզում է պահանջարկի կառուցվածքը, ելնելով հեռանկարային գիտա-տեխնիկական առաջադիմությունից, մշակում կամ մասնակցում է հանրապետության մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության տեխնիկական և տնտեսական զարգացման երկարաժամկետ պրոգնոզների մշակմանը.
բ) մշակում է հանրապետության մսեղնի և կաթնեղենի արդյունաբերության զարգացման հեռանկարային և տարեկան պլանների նախագծեր և սահմանված կարգով ներկայացնում է հաստատման.
գ) կազմակերպում է հեռանկարային և տարեկան պլաններ կազմելու աշխատանքը Մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկություններում ու կազմակերպություններում, ապահովելով պլանի բոլոր հատվածների փոխադարձ շաղկապումը.
դ) հաստատում է Մինիստրության անմիջականորեն ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների պլանային առաջադրանքները, իրականացնում է հաստատված պլանների կատարման միջոցառումներ.
ե) մասնակցում է Մինիստրության սիստեմի մեջ չմտնող ձեռնարկությունների արտադրության զարգացման և մսեղենի ու կաթնեղենի թողարկման պլանավորման գործին.
զ) մասնակցում է կաթի, անասունի և թռչնի գնումների պետական պլանների մշակմանը. իրականացնում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից կաթի, անասունի և թռչնի գնումներ. ապահովում է բնակչությունից կաթի և անասունի, թռչնի և ճագարի բոլոր ավելցուկների գնումը.
է) աշխատանք է կազմակերպում պլանավորումը կատարելագործելու, տնտեսական խթանումն ուժեղացնելու և արտադրության շահութաբերությունը բարձրացնելու, մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերության ձեռնարկությունները մասնագիտացնելու ուղղությամբ.
ը) մշակում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների համար հումքի բազայի ստեղծման ու զարգացման միջոցառումներ և ապահովում է ձեռնարկություններում ստացվող կաթի, անասունի և թռչնի ժամանակին ու կոմպլեքսային վերամշակումը.
թ) մշակում և սահմանված կարգով հաստատում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում արտադրական և շահագործման կարիքների համար վառելիքի, էլեկտրաէներգիայի և ջերմաէներգիայի ծախսման նորմաներ, արտադրանքի ելքի, մսեղենի ու կաթնեղենի արտադրության ժամանակ հումքի և նյութերի ծախսման ու կորուստների նորմաներ.
ժ) գործող օրենսդրությանը համապատասխան մշակում և հաստատման է ներկայացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի և ծառայությունների գներ ու տարիֆներ.
ի) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոլեկտիվների սոցիալական զարգացման հեռանկարային պլանավորումը:
9. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը սիստեմատիկ աշխատանք է տանում արտադրության և թողարկվող արտադրանքի ձեռք բերված տեխնիկա-տնտեսական մակարդակը գնահատելու ուղղությամբ, որոշում է գիտական և տեխնիկական նվաճումների առավել արդյունավետ օգտագործման ուղիները և ապահովում է հայրենական ու արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների հիման վրա մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերության զարգացման բարձր տեխնիկական մակարդակը:
10. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմների գծով գիտա-տեխնիկական պրոգնոզների մշակումը, այդ պրոգնոզները օգտագործելով որպես հիմք նախագծային, հետազոտական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների համար:
11. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարություն է իրականացնում Մինիստրության սիստեմի նախագծա-կոնստրուկտորական կազմակերպությունների և գիտա-հետազոտական ու փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների պլանավորումը և կազմակերպումը կատարելագործելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների նկատմամբ:
12. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է արտադրանքի նոր տեսակների մշակումը և արտադրության մեջ ներդրումը, որոնք համապատասխանում են գիտության ու տեխնիկայի ժամանակակից նվաճումներին և ժողովրդական տնտեսության ու սպառողների պահանջներին, ինչպես նաև առաջավոր տեխնոլոգիայի, արտադրական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման ներդրումը, արտադրանքի որակի բարձրացումը և պահանջարկ չվայելող արտադրանքը արտադրությունից հանելը:
13. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն անց է կացնում թողարկվող արտադրանքի որակի սիստեմատիկ գնահատում և նախապատրաստում է արտադրանքի որակի պետական ատեստացիայի միջոցառումներ ու գերատեսչական վերահսկողություն է իրականացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում և կազմակերպություններում անասնաբուժական ու սանիտարական ռեժիմի պահպանման նկատմամբ: Որակին ներկայացվող պահանջները խախտելիս կամ անասնաբուժական և սանիտարական ռեժիմը չպահպանելիս դադարեցնում է արտադրանքի թողարկումը և նրա առաքումը առևտրական կազմակերպություններին:
14. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է պետական ստանդարտների, միջհանրապետական և մյուս տեխնիկական պայմանների ներդրումն ու պահպանումը, մշակում և սահմանված կարգով հաստատում է մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի տեխնիկական պայմաններ, որոնք չունեն պետական ստանդարտներ, միջհանրապետական և հանրապետական տեխնիկական պայմաններ:
15. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը պատասխանատվություն է կրում Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում և կազմակերպություններում գիտա-տեխնիկական ինֆորմացիայի կազմակերպման, արտադրության մեջ գիտության ու տեխնիկայի նվաճումների օգտագործման համար, իրականացնում է առաջավոր փորձի լայն փոխանակում, սահմանված կարգով հրատարակելով տեղեկատու գրականություն հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի զարգացման, արտադրության էկոնոմիկայի, կազմակերպման, առաջավոր փորձի ներդրման հարցերի, ինչպես նաև մսեղենի ու կաթնեղենի արդյունաբերությանը վերաբերող ռացիոնալիզատորական առաջարկությունների և գյուտերի արտադրության մեջ ներդրման հարցերի վերաբերյալ:
16. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է գյուտարարության և ռացիոնալիզացիայի զարգացման գործը, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից սահմանված կարգով հայտերի ներկայացումը հեղինակային վկայագրեր տալու մասին և նպատակահարմարության դեպքում առաջարկություններ է անում լիցենզիաներ գնելու և վաճառելու մասին:
17. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն աշխատանք է կազմակերպում Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում ու կազմակերպություններում աշխատանքի պաշտպանությունը, անվտանգության տեխնիկան, արտադրական սանիտարիան բարելավելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, արդյունաբերական և տնտեսական արտանետումներից, կեղտաջրերից և արտադրության այլ մնացուկներից օդի, հողի և ջրամբարների աղտոտումը պաշտպանելու ուղղությամբ:
18. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն իրականացնում է կապիտալ շինարարություն, ապահովում է կապիտալ ներդրումների առավել արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինման, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի գործարկման արագացման նպատակին, կապիտալ ներդրումների կենտրոնացումը գործարկման ենթակա օբյեկտներում, անավարտ շինարարության ծավալի կրճատումը:
19. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը քննության է առնում և սահմանված կարգով հաստատում է Մինիստրության սիստեմի կառույցների և ձեռնարկությունների նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ու տիտղոսացուցակները:
20. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է գործարկված արտադրական կարողությունների յուրացումը դրանց յուրացման տևողության նորմաներով նախատեսված ժամկետներում:
21. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն անհրաժեշտության դեպքում կարող է սահմանված կարգի պահպանմամբ տարվա ընթացքում պլանները գերակատարող օբյեկտների և կառույցների գծով կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ավելացնել պլանները չկատարող կառույցների և օբյեկտների ֆինանսավորման պլանները պակասեցնելու հաշվին, առանց պակասեցնելու կապիտալ ներդրումների և կարողությունների, օբյեկտների ու հիմնական ֆոնդերի գործարկման առաջադրանքներն ամբողջությամբ վերցրած Մինիստրությունում:
22. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը, հաշվի առնելով երկրում գործող մատակարարման համապետական սիստեմը, կազմակերպում և ապահովում է ձեռնարկությունների նյութա-տեխնիկական մատակարարումը:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը նյութական ռեսուրսների համար առանձնացված ֆոնդերը բաշխում է ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերաբաշխում է այդ ֆոնդերը, հաշվի առնելով արտադրական ծրագրի և կապիտալ շինարարության պլանի կատարումն ու գերակատարումը:
Մինիստրության համար առանձնացված ֆոնդերը բաշխելիս Մինիստրությունը կարող է ստեղծել հումքի, վառելիքի, սարքավորումների և այլ նյութական ռեսուրսների ռեզերվ` գործող կարգին համապատասխան որոշվող չափերով:
23. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը վերահսկողություն է իրականացնում ձեռնարկություններին ու կազմակերպություններին առանձնացված ֆոնդերի իրացման և արտադրանքի ըստ քանակության, անվանացանկի (տեսականու), որակի առաքման ժամկետների և այլ ցուցանիշների, մատակարարման գծով պլանային առաջադրանքների ու պարտավորությունների կատարման նկատմամբ:
24. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն իրականացնում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, մշակում և իրականացնում է միջոցառումներ ղեկավար պաշտոնների առաջ քաշելու համար ձեռնարկություններում ու կազմակերպություններում կադրերի ռեզերվ ստեղծելու և պատրաստելու ուղղությամբ, որոշում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների և որակյալ բանվորների նկատմամբ ձեռնարկությունների ու կազմակերպությունների ընթացիկ ու հեռանկարային պահանջմունքը:
25. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է ձեռնարկություններում ու կազմակերպություններում միջոցառումների մշակումն ու անցկացումը աշխատանքի արտադրողականության բարձրացման, աշխատանքի և արտադրության գիտական կազմակերպման ներդրման, կառավարման ձևերի, մեթոդների ու կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ, ապահովում է աշխատանքի նորմավորման, արտադրողության (ժամանակի) նորմաների, աշխատողների թվաքանակի նորմատիվների և սպասարկման նորմաների վերանայման աշխատանքների անցկացումը, իրականացնում է աշխատատեղերի կազմակերպման տիպային նախագծերի ներդրման,անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պայմանների բարելավման ու առողջացման միջոցառումներ:
Մինիստրությունն ապահովում է աշխատանքի վարձատրության և պարգևատրման գործող պայմանների ճիշտ կիրառումը ձեռնարկություններում ու կազմակերպություններում, ճիշտ հարաբերակցությունն աշխատանքի արտադրողականության աճի և միջին աշխատավարձի աճի միջև, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատավարձի ֆոնդի, նյութական խրախուսման ֆոնդի և խրախուսման մյուս ֆոնդերի ծախսման նկատմամբ:
Մինիստրությունում կարող է գոյացվել աշխատավարձի ֆոնդի ռեզերվ:
26. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համաձայնեցնելով սահմանում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար աշխատողների պարգևատրման ցուցանիշներն ու պայմանները, պարգևների չափերը և թույլատրում է տարվա աշխատանքի ընդհանուր արդյունքների հիման վրա հիշյալ աշխատողներին պարգևների և վարձատրությունների վճարումը` Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան:
27. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար հաստատում է կառավարման ապարատի պահպանման առավելագույն հատկացումներ` այդ նպատակի համար ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կողմից հաստատված հատկացումների սահմաններում:
28. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ձեռնարկություններում և կազմակերպություններում կազմակերպում է ֆինանսական աշխատանքը, անց է կացնում տնտեսական հաշվարկի ամրապնդման, շահութաբերության բարձրացման միջոցառումներ, ապահովում է բոլոր շրջանառու միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումը և դրանց շրջանառելիության արագացումը, բյուջեի, բանկերի ու մատակարարների, ինչպես նաև բանվորների և ծառայողների հետ աշխատավարձի գծով հաշվարկների ժամանակին իրականացումը:
29. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, մշակում և իրականացնում է արտադրական-ֆինանսական ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումներ և ապահովում է արտադրանքի իրացման, շահույթի պլանների կատարումը, բյուջեին վճարումները:
Մինիստրությունը գոյացնում է հետևյալ ֆոնդերն ու ռեզերվները.
արտադրության զարգացման կենտրոնացված ֆոնդ.
նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդ.
սոցիալ-կուլտուրական միջոցառումների և բնակարանային շինարարության կենտրոնացված ֆոնդ.
գիտական հետազոտությունների ֆոնդ.
նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ.
նոր տեխնիկայի ստեղծման և ներդրման համար պարգևատրման կենտրոնացված ֆոնդ.
արտահանման համար արտադրության զարգացման ֆոնդ.
գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրմանը օժանդակելու ֆոնդ.
լայն սպառման առարկաների արտադրության ֆոնդ.
նոր արտադրանքի յուրացման ու թողարկման ֆոնդ.
ձեռնարկություններին և տնտեսական կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու ռեզերվ.
հիմնական նորոգման համար նախորոշված ամորտիզացիոն մասհանումներրի ռեզերվ:
Մինիստրությունը սահմանված կարգով գոյացնում է նաև այլ կենտրոնացված ֆոնդեր ու ռեզերվներ, բանկերում բաց է անում հաշվարկային հաշիվներ` սեփական շրջանառու միջոցները, շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` կենտրոնացված ֆոնդերի միջոցները պահելու համար:
30. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է մեծածախ գների ու տարիֆների նախագծերի մշակումը և դրանք գործող օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման, պատասխանատվություն է կրում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից գների պետական կարգապահության պահպանման համար:
31. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության և ՍՍՀՄ Կենտվիճվարչության կողմից սահմանված կարգով վարում է հաշվապահական ու վիճակագրական հաշվառում և կազմում է հաշվետվություն. սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին հաշվետվություններ ու հաշվեկշիռներ է ներկայացնում ամբողջությամբ վերցրած Մինիստրության արտադրական-տնտեսական գործունեության բոլոր տեսակների գծով. կազմակերպում ու վերահսկում է ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվապահական ու վիճակագրական հաշվառումը, հաստատված ձևերով ու ցուցանիշներով հաշվետվության կազմումն ու ժամանակին ներկայացումը և ապահովում է դրա հավաստիությունը, ստանում է հաշվապահական և վիճակագրական հաշվետվություն, միջոցառումներ է անցկացնում սկզբնական փաստաթղթավորումն ու պարբերական հաշվառումը էլ ավելի կատարելագործելու, հաշվիչ-հաշվողական աշխատանքները մեքենայացնելու և հաշվառման առաջադիմական մեթոդներ ներդնելու ուղղությամբ:
32. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը քննության է առնում և հաստատում է Մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվապահական հաշվետվություններն ու հաշվեկշիռները:
33. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն իրականացնում է ձեռնարկությունների և կազմակերպությունների ստուգումներ և պարբերաբար անց է կացնում նրանց արտադրական ու ֆինանսական-տնտեսական գործունեության համակողմանի վերլուծումը, դրամական միջոցների և նյութական արժեքների անվթարությունը, խնայողության ռեժիմի պահպանումը, ինչպես նաև միջոցառումներ է իրականացնում պետական ունեցվածքի պահպանման և պատճառված նյութական վնասի հատուցման համար:
34. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը:
Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Մինիստրի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրը:
35. Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, Մինիստրության վարչությունների և բաժինների պետերի պատասխանատվության աստիճանը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության համար:
36. Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրը.
ա) սահմանված կարգով ղեկավարում է Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը.
բ) սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանն է ներկայացնում մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության հարցերի վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծեր.
գ) ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքների, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության հրամանների ու հրահանգների հիման վրա և, ի կատարումն դրանց` Մինիստրության իրավասության սահմաններում հրատարակում է հրամաններ ու հրահանգներ և ստուգում է դրանց կատարումը.
դ) անհրաժեշտ դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ.
ե) վերացնում է ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների հրամանները կամ կատարման համար պարտադիր ցուցումներ է տալիս հրամանները փոփոխելու մասին, եթե այդ հրամանները հակասում են գործող օրենսդրությանը կամ այլ նորմատիվ ակտերի.
զ) հաստատում է Մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաև սահմանված կարգով` Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները.
է) սահմանված անվանացանկին համապատասխան նշանակում և պաշտոնից ազատում է Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների և Մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատողների.
ը) սահմանում և փոփոխում է Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնադրույքները, պահպանելով պաշտոնադրույքների սխեմաները և աշխատավարձի ֆոնդի սահմանները, հաշվված միջին պաշտոնադրույքներով.
թ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների լավագույն աշխատողներին պարգևատրում է պատվոգրերով և Մինիստրության սիստեմի առաջավոր աշխատողներին ներկայացնում է ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրություն` կրծքանշաններով պարգևատրելու համար.
ժ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները, ձեռնարկությունների և կազմակերպությունների կոլեկտիվներին շնորհում է կոմունիստական աշխատանքի կոլեկտիվի կոչում, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների և առաջավոր արտադրական փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և տարածումը, իրականացնում է սոցիալիստական մրցության հաղթողների բարոյական և նյութական խրախուսումը.
ի) սահմանված կարգով հրավիրում է ակտիվի խորհրդակցություններ, որոնցում քննարկվում են Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության հարցերը.
լ) Մինիստրության իրավասության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը հանձնարարում է Մինիստրության վարչություններին ու բաժիններին, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկություններին ու կազմակերպություններին:
37. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները` ըստ պաշտոնի և Մինիստրության այլ ղեկավար աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկում է մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության հարցերի վերաբերյալ Կուսակցության ու Կառավարության որոշումների կատարումն ապահովող միջոցառումներ, ճյուղի զարգացման հիմնական հարցերը, իրավասության ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից արտադրական և ֆինանսական պլանների կատարումը, կադրերի ընտրության, դաստիարակման ու տեղաբաշխման հարցերը և գործնական ղեկավարման այլ հարցեր, ինչպես նաև քննության է առնում կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է վարչությունների, բաժինների և Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
38. Հանրապետության մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության հետագա զարգացման, մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մեջ գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականությունը որոշելու, հայրենական և արտասահմանյան գիտության, տեխնիկայի և առաջավոր փորձի նորագույն նվաճումները օգտագործելու և արտադրության մեջ ներդնելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունում ստեղծվում է գիտա-տեխնիկական խորհուրդ, կազմված գիտնականներից, Մինիստրության կենտրոնական ապարատի, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների բարձրորակ մասնագետներից, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտա-տեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրը:
39. Մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ծագած տնտեսական վեճերը քննության առնելու համար ստեղծվում է գերատեսչական արբիտրաժ, որը գործում է մինիստրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
40. Մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից: Մինիստրության կառուցվածքային ստորաբաժանումները գործում են մինիստրի կողմից հաստատված իրենց կանոնադրություններին համապատասխան: Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքացուցակը հաստատում է մինիստրը:
41. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հոկտեմբերի 13-ի N 563 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին
Սույն Կանոնադրությունը մշակված է Համամիութենական և հանրապետական արդյունաբերական միավորումների վարչությունների աշխատողների պարգևատրման կարգի վերաբերյալ տիպային կանոնադրությանը համապատասխան, որը հաստատված է ՍՍՀՄ Մինիստրների սովետի Աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի, ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ Պետպլանի, ՍՍՀՄ Մինիստրների սովետի Գիտության ու տեխնիկայի պետական կոմիտեի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի կողմից 1974 թվականի մարտի 13-ին (N 35-AB), և գործողության մեջ է մտցվում արտադրության հետագա զարգացման և կատարելագործման, ժողովրդական սպառման ապրանքների նկատմամբ ժողովրդական տնտեսության ու բնակչության պահանջմունքի առավել լրիվ բավարարման, աշխատանքի արտադրողականության աճի, տեխնիկական առաջադիմության ապահովման, արտադրանքի որակի բարձրացման ու նրա ինքնարժեքի իջեցման, նյութական, աշխատանքային և ֆինանսական ծախսումների խնայողության գործում Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների նյութական շահագրգռվածությունը ուժեղացնելու նպատակով:
1. Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի ղեկավար, ինժեներա-տեխնիկական աշխատողները և ծառայողները պարգևատրվում են ամբողջությամբ վերցրած Մինիստրության գծով արտադրանքի իրացման, աշխատանքի արտադրողականության աճի և շահույթի եռամսյակային պլանները կատարելու և գերակատարելու համար, նոր տեխնիկայի ստեղծման, յուրացման ու ներդրման պետական պլանը կատարելու համար, ինչպես նաև իրացվող արտադրանքի ընդհանուր ծավալում բարձր կարգի արտադրանքի տեսակարար կշռի և ժողովրդատնտեսական պլանով հաստատված այն արտադրանքի անվանացանկի առաջադրանքները կատարելու համար, որոնց թողարկման գծով Մինիստրությունը առաջատար է հանդիսանում (1-ին կարգի միս և ենթամթերքներ, երշիկեղեն, մսի պահածոներ, անարատ կաթնամթերքներ` վերահաշվված կաթի, կենդանական յուղ, բնական պանիրներ):
Այդ ցուցանիշներից որևէ մեկը չկատարելու դեպքում պարգև չի վճարվում:
Ժողովրդատնտեսական պլանով հաստատված արտադրանքի անվանացանկի առանձին տեսակների առաջադրանքները հաշվետու եռամսյակում չկատարելու դեպքում, եթե անվանացանկի այդ տեսակների արտադրանքը պատրաստվել ու իրացվել է նախընթաց ժամանակաշրջանում կամ սպառողի (պատվիրատուի) պահանջով հանված է արտադրությունից, որը հաստատվում է Հայկական ՍՍՀ Պետպլանի կողմից, Մինիստրության աշխատողների պարգևատրման հարցը լուծվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
2. Սույն Կանոնադրության 1-ին կետում նախատեսված պարգևատրման ցուցանիշների հետ միաժամանակ, Մինիստրության կենտրոնական ապարատի ղեկավար աշխատողների (մինիստր, մինիստրի տեղակալներ, հիմնական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և գլխավոր հաշվապահ) պարգևատրման համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ ցուցանիշները. հաշվարկային շահութաբերության պլանի կատարում, նյութական ծախսումների խնայողություն, սահմանված ժամկետին կամ ժամկետից շուտ արտադրական կարողությունների գործարկում, դրանց օգտագործման բարելավում, ապրանքա-նյութական արժեքների գերնորմատիվային պաշարների իջեցում և այլն:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի մնացած աշխատողների համար պարգևատրման լրացուցիչ ցուցանիշները սահմանվում են մինիստրի կողմից, համաձայնեցնելով արհմիության տեղական կոմիտեի հետ:
Լրացուցիչ ցուցանիշները չկատարելու դեպքում Մինիստրության կենտրոնական ապարատի ղեկավարության և մնացած աշխատողների պարգևները իջեցվում են, ելնելով այդ ցուցանիշների կատարման աստիճանից:
Մինիստրության ապարատի աշխատողներին պարգևատրելիս հաշվի է առնվում կնքված պայմանագրերին (կատարման ընդունված կարգագրերին) և արտաքին առևտրի կազմակերպությունների պատվեր-կարգագրերին համապատասխան քանակությամբ, ժամկետներում և անվանացանկով (տեսականիով) արտադրանքի մատակարարման պարտավորությունների կատարումը: Հիշյալ պարտավորությունները չկատարելու դեպքում Մինիստրության ապարատի աշխատողների պարգևները իջեցվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից որոշվող չափերով:
3. Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրումը կատարվում է նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդի հաշվին, որը գոյացվում է Մինիստրության նյութական խրախուսման ընդհանուր ֆոնդի սահմաններում: Հիշյալ աշխատողների պարգևատրման համար նյութական խրախուսման կենտրոնական ֆոնդից առանձնացվող միջոցների չափը որոշվում է այն նորմատիվներով, որոնք հաստատվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից, համաձայնեցնելով ՍՍՀՄ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության և ՀԱՄԽ-ի հետ:
Հայկական ՍՍՀ Մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրության ապարատի աշխատողների պարգևատրման համար միջոցների առանձնացման նորմատիվները որոշելիս ընդունվում են Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատավարձի ֆոնդի 12-15 տոկոսի չափով միջոցներ` ըստ պաշտոնադրույքների:
4. Աշխատանքի արտադրողականության աճի նկատմամբ միջին աշխատավարձի աճի առաջանցման դեպքում Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների դրույքների նկատմամբ տոկոսներով հաշվեգրված պարգևների գումարները իջեցվում են 1 տոկոսով` աշխատանքի արտադրողականության աճի նկատմամբ միջին աշխատավարձի աճի առաջանցման յուրաքանչյուր տոկոսի համար:
5. Սույն Կանոնադրությամբ նախատեսված պարգևատրման ցուցանիշների կատարման ու գերակատարման համար Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարի այն միջոցների սահմաններում, որոնք առանձնացված են նշված աշխատողներին տվյալ տարում պարգևատրելու համար:
Ընդ որում, Մինիստրության կենտրոնական ապարատի ղեկավար աշխատողների համար պարգևների չափերը սահմանվում են. եռամսյակային պլանի սահմանված ցուցանիշները կատարելու համար` պաշտոնադրույքի 15 տոկոսի, արտադրանքի իրացման եռամսյակային պլանը գերակատարելու յուրաքանչյուր տոկոսի համար` 0,3 տոկոսի, աշխատանքի արտադրողականության աճի համար` 0,4 տոկոսի և շահույթի համար` 0,3 տոկոսի չափով: Այդ աշխատողների պարգևների չափերը չպետք է գերազանցեն Մինիստրության ապարատի գծով պարգևների միջին չափերը (տոկոսներով` նրանց պաշտոնադրույքների նկատմամբ):
Մինիստրության կենտրոնական ապարատի մնացած աշխատողների համար պարգևների չափերը սահմանում է մինիստրը, համաձայնեցնելով արհմիության տեղական կոմիտեի հետ: Ընդ որում, Մինիստրության ապարատի աշխատողների պարգևների միջին չափը չպետք է գերազանցի իրավասության ենթակա ձեռնարկությունների ղեկավար, ինժեներա-տեխնիկական աշխատողների ու ծառայողների պարգևների միջին չափը (տոկոսներով` նրանց պաշտոնադրույքների նկատմամբ):
6. Մինիստրության ղեկավար աշխատողներին եռամսյակի աշխատանքի արդյունքների հիման վրա հաշվեգրված պարգևները 0,5 տոկոսով պակասեցվում են իրավասության ենթակա յուրաքանչյուր այն ձեռնարկության համար, որը չի կատարել իր համար սահմանված հիմնական պլանային ցուցանիշները:
Մինիստրը նույն կարգով կարող է պակասեցնել Մինիստրության կենտրոնական ապարատի այն աշխատողների պարգևները, որոնք պատասխանատու են ձեռնարկություններին սահմանված պլանային առաջադրանքների կատարման համար:
7. Մինիստրության գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսի դեպքում Մինիստրության ղեկավարությանը, բաժնի վարիչներին, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդի ծախսման համար պատասխանատու մյուս աշխատողներին հաշվեգրված պարգևները չեն վճարվում: Ըստ որում, Մինիստրության գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսը հաշվվում է որպես այդ ֆոնդի հարաբերական գերածախսի (տնտեսման) գումար ըստ իրավասության ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների:
Եթե 6-ամսյա ժամկետում Մինիստրության գծով կհատուցվի աշխատավարձի ֆոնդի թույլ տրված գերածախսը, հիշյալ աշխատողներին վճարվում է այն պարգևի 50 տոկոսը, որը հաշվեգրված է եղել, բայց չի վճարվել աշխատավարձի ֆոնդի գերածախսի կապակցությամբ:
Այն դեպքում, երբ Մինիստրության գծով հաշվետու ժամանակաշրջանում թույլ է տրվել աշխատավարձի ֆոնդի գերածախս, բայց օրացուցային տարվա սկզբից անցած ժամանակաշրջանում բավականաչափ տնտեսում կա աշխատավարձի ֆոնդի թույլ տրված գերածախսը ծածկելու համար, Մինիստրության հիշյալ աշխատողներին պարգևները վճարվում են լրիվ չափով:
8. Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրումը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակի աշխատանքի արդյունքների հիման վրա` այդ ժամանակաշրջանում վճարման հաշվեգրված պարգևի 75 տոկոսի չափով: Պարգևի մնացած 25 տոկոսը լրիվ չափով վճարվում է տնտեսական տարվա արդյունքների հիման վրա, այն պայմանով, եթե կատարվել են սույն Կանոնադրությանը համապատասխան սահմանված պարգևատրման ամբողջ տարվա ցուցանիշները:
9. Մինիստրը, արհմիության տեղական կոմիտեի հետ համաձայնեցնելով, կարող է, հաշվի առնելով աշխատողի աշխատանքի որակը և նրա անձնական ավանդը, բարձրացնել կամ իջեցնել նրան հաշվեգրված պարգևը, բայց 25 տոկոսից ոչ ավելի: Աշխատանքում թույլ տված լուրջ թերացումների համար աշխատողը կարող է լրիվ չափով զրկվել պարգևից:
Մինիստրության ղեկավարության համար պարգևի չափի հիշյալ բարձրացումը (իջեցումը) և պարգևից զրկումը կատարվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
10. Սույն Կանոնադրությանը համապատասխան մեկ աշխատողին վճարվող պարգևների գումարը տարեկան չպետք է գերազանցի 4 ամսվա պաշտոնադրույքը:
11. Պարգևները հաստատվում են.
ա) մինիստրինը և նրա տեղակալներինը` Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից.
բ) Մինիստրության կենտրոնական ապարատի մնացած աշխատողներինը` Հայկական ՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության մինիստրի կողմից:
12. Սովետական բանակ զորակոչվելու, այլ աշխատանքի փոխադրվելու, ուսումնական հաստատություն ընդունվելու, կենսաթոշակի անցնելու, հաստիքների կրճատման և այլ հարգելի պատճառներով աշխատանքից ազատվելու կապակցությամբ ոչ լրիվ եռամսյակ աշխատած աշխատողներին պարգև է հաշվեգրվում փաստացի աշխատած ժամանակի համար:
13. Սույն Կանոնադրությանը համապատասխան պարգևատրման ցուցանիշները կատարելու և գերակատարելու համար վճարվող պարգևները հաշվի են առնվում աշխատողի միջին աշխատավարձը հաշվելիս:
14. Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևները հաշվեգրվում են հաշվապահական և վիճակագրական հաշվետվության տվյալների հիման վրա: