ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 327-Ա |
«05» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.38 ՇԵՆՔԻ Հ.1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լիանա Հակոբյանի դիմումը` Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.38 շենքի հ.1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29082024-01-0217 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-112344-24 եզրակացությունը.
1. Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.38 շենքի հ.1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լիանա Հակոբյանին պատկանող՝ 39.3քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
