հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
26 դեկտեմբերի 1969 թվականի N 807
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
Հաստատել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության առդիր ժամանակավոր կանոնադրությունը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահի տեղակալ` |
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1969 թ. դեկտեմբերի 26-ի N 807 որոշմամբ |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրության (Հիմնական օրենքի) 53-րդ հոդվածին համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն և իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրությանը:
2. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության հիմնական խնդիրներն են.
ա) հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության բարձր տեմպերի և այդ արտադրանքի որակի բարելավման ապահովումը, աշխատանքի արտադրողականության մշտական աճի ապահովումը գյուղատնտեսության տեղական պայմաններին համեմատ առավել հեռանկարային ու եկամտաբեր ճյուղերի զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության, գյուղատնտեսական արտադրության մեջ գիտության նվաճումների, առաջավոր տնտեսությունների և արտադրության նորարարների փորձի լայն ներդրումը կազմակերպելու հիման վրա.
բ) հանրապետության բոլոր տնտեսությունների կողմից պետությանը պլանային և արտապլանային գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ու հանձնման մշտական ավելացումը, ինչպես նաև վերահսկողության ապահովումը այդ տնտեսություների կողմից պետական կարգապահությունը խստիվ պահպանելու նկատմամբ.
գ) հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով առավելագույն քանակությամբ բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ապահովումը, հողահանդակների և արտադրության մյուս հիմնական միջոցների, ինչպես նաև կոլտնտեսությունների և սովխոզների աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.
դ) կոլտնտեսային և սովխոզային արտադրության մասնագիտացման և ինտենսիվացման միջոցառումների մշակումն ու իրագործումը և դրա հիման վրա հացահատիկի, մսի, կաթի, խաղողի, պտուղ-բանջարեղենի և գյուղատնտեսական մյուս մթերքների արտադրության ավելացման, կոլտնտեսությունների և սովխոզների ապրանքայնության ու եկամտաբերության բարձրացման ապահովում.
ե) մեքենա-տրակտորային պարկի բարձրարտադրողական օգտագործման, տեխնիկայի ճիշտ շահագործման ու պահպանման կազմակերպումը, գյուղատնտեսական արտադրության մեջ էլեկտրահաղորդակի լայն ներդրումը.
զ) ագրոքիմիական ծառայության ղեկավարումը, գյուղատնտեսության մեջ հանքային պարարտանյութերի և այլ քիմիական նյութերի կիրառման ու պահպանման առաջադիմական տեխնոլոգիայի մշակումը.
է) սերմնաբուծության կազմակերպումը և վերահսկողության ապահովումը սերմերի որակի, դրանց ճիշտ պահպանման և օգտագործման նկատմամբ.
ը) կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և դրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության որակի բարելավման, արժեքի իջեցման, ժամկետների կրճատման միջոցառումների իրագործումը, արտադրական կարողությունների, օբյեկտների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.
թ) հողօգտագործման սահմանված կարգի պահպանման պետական հսկողության իրագործումը, հողերի և հողաշինարարության պետական հաշվառման կազմակերպումը, դաշտապաշտպան անտառաբուծության, գյուղատնտեսական հողատեսքերի բերրիության բարձրացման միջոցառումների իրագործումը և պայքարը հողերի էռոզիայի դեմ.
ժ) անասնաբուծական ծառայության, ցեղաբուծության, ինչպես նաև բույսերի պաշտպանության ծառայության ղեկավարումը.
ի) գյուղատնտեսական գիտության զարգացումը, գիտահետազոտական հիմնարկությունների և նախագծային կազմակերպությունների ղեկավարումը, գյուղատնտեսության բնագավառում տարվող գիտահետազոտական աշխատանքների կոորդինացումը. գյուղատնտեսական արտադրության կարիքների համար կադրերի հավաքագրումը և պատրաստումը:
3. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը իր վրա դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) մշակում և իրագործում է գյուղատնտեսության բնագավառում Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման միջոցառումներ.
բ) գիտական հետազոտությունների հիման վրա պլանավորում և կազմակերպում է հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության ռացիոնալ տեղաբաշխումն ու զարգացումը, գյուղատնտեսական մթերքների մթերումների պետական պլանի առաջադրանքները հասցնում է շրջաններին ու առանձին տնտեսություններին և ապահովում է կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և պետությանը վաճառքի (հանձնման) պլանների կատարումը.
գ) կոլտնտեսություններում, սովխոզներում և իրավասության ենթակա մյուս գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կազմակերպություններում ապահովում է հացահատիկային և մյուս գյուղատնտեսական կուլտուրաների համախառն բերքի ավելացումը, գյուղատնտեսական կուլտուրաների նոր, բարձր արդյունավետ սորտերի ստեղծման ուղղությամբ սելեկցիոն աշխատանքի կազմակերպումը, սերմերի և տնկանյութերի արտադրությունը: ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հետ համաձայնեցնելով հաստատում է գյուղատնտեսական կուլտուրաների սորտային շրջանցումը.
դ) ղեկավարում է ներտնտեսական ոռոգման ցանցի, չորացման և ջրարբիացման սիստեմների շահագործումն ու ժամանակին նորոգումը և դրանց մաքրումը, Հայկական ՍՍՀ Մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության և «Հայգյուղտնտտեխնիկա» հանրապետական միավորման հետ համատեղ մշակում և իրագործում է մելիորատիվ աշխատանքների մեքենայացման և ջրելու տեխնիկայի միջոցառումներ, կազմում է գյուղատնտեսական ջրամատակարարման տարեկան և հեռանկարային պլաններ.
ե) պատասխանատվություն է կրում`
հանրապետության տարբեր գոտիների համար գյուղատնտեսական բույսերի վնասատուների ու հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդներ մշակելու և այդ վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ժամանակին անցկացումը կազմակերպելու համար,
գյուղատնտեսական բույսերի վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերման և դրանց տարածման մասին պրոգնոզներ մշակելու և ժամանակին ահազանգելու համար,
բոլոր հողօգտագործողների կողմից բույսերի վնասատուների ու հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարելու գծով հանձնարարված միջոցառումների անցկացման նկատմամբ պետական հսկողություն, ինչպես նաև այդ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունն իրագործելու համար, աշխատանքներ, որ կատարվում են ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից,
սիստեմատիկ վերահսկողություն իրագործելու համար այն բանի նկատմամբ, որպեսզի կոլտնտեսությունները, սովխոզները և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններն ու հիմնարկությունները խիստ պահպանեն պեստիցիդների կիրառման սահմանված կանոնակարգը, որոնք ապահովվում են գյուղատնտեսական արտադրանքի մեջ, հողում, ջրի աղբյուրներում և արտաքին միջավայրի այլ օբյեկտներում սահմանված անվտանգ նորմաներից դուրս թունաքիմիկատների մնացորդային քանակությունների կուտակում թույլ չտալը,
հանրապետության տերիտորիան բույսերի կարանտինային վնասատուներից, հիվանդությունների և մոլախոտերի սերմերի թափանցումից պահպանելու, ինչպես նաև հանրապետության տերիտորիայում կարանտինային միջոցառումներ անցկացնելու համար,
կոլտնտեսությունների և սովխոզների ագրոքիմիական սպասարկումը կազմակերպելու, հանքային, կրային, օրգանական և բակտերիալ պարարտանյութերը ռացիոնալ օգտագործելու համար.
զ) ապահովում է անասնապահության մթերքների արտադրության ավելացման, անասունների և թռչունների բոլոր տեսակների գլխաքանակի հետագա ավելացման, գյուղատնտեսական կենդանիների կերակրման ու պահպանման պայմանների բարելավման միջոցառումների անցկացումը,
ղեկավարում է ցեղաբուծության աշխատանքը, վարում է ցեղային ֆերմաների և դրանցում եղած անասունների հաշվառումը, կազմակերպում է ցեղային կենդանիների գրանցումը պետական ցեղային գրքերում և դրանք հրատարակման է պատրաստում, միջոցներ է իրագործում ապահովելու գյուղատնտեսական կենդանիների արհեստական բեղմնավորման ավելի լայն տարածումը.
է) վերահսկողություն է իրագործում և ղեկավարում է անասնաբուծական աշխատանքը անասնաբուժական հիմնարկություններում, կոլտնտեսություններում, սովխոզներում, թռչնաբուծական ֆաբրիկաներում և մյուս տնտեսություններում, ստուգում է ՍՍՀՄ անասնաբուժական կանոնադրության կատարումը բոլոր տնտեսությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից, անկախ դրանց ենթակայության, իրագործում է կենդանիների, թռչունների և մեղուների վարակիչ ու այլ հիվանդությունների և մակաբույծների դեմ պայքարելու անասնաբուժական պրոֆիլակտիկ միջոցառումներ.
վերահսկողություն է ապահովում անասնատեխնիկական և անասնաբուժական-սանիտարական կանոնների կատարման նկատմամբ, միջոցառումներ է իրագործում տրանսպորտում անասնաբուժական հսկողություն կազմակերպելու, դրսից կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններ բերելուց հանրապետության տերիտորիան պաշտպանելու ուղղությամբ.
ը) մշակում և իրագործում է գյուղատնտեսական արտադրության համալիր մեքենայացման և էլեկտրիֆիկացման արմատավորման միջոցառումներ, որոնք ապահովում են աշխատանքի արտադրողականության բարձրացունը, աշխատանքի պայմանների բարելավումն ու արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, լայնորեն ներդնում է էլեկտրաէներգիան գյուղատնտեսական կենցաղում.
կազմակերպում է պետական վերահսկողություն կոլտնտեսություններում, սովխոզներում և իրավասության ենթակա մյուս ձեռնարկություններում ու կազմակերպություններում անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնների պահպանման նկատմամբ.
պետական վերահսկողություն է իրագործում կոլտնտեսություններում և սովխոզներում մեքենա-տրակտորային պարկի տեխնիկական վիճակի նկատմամբ: Վերահսկում է կոլտնտեսություններում և սովխոզներում վառելանյութի, վառելիքի, պահեստամասերի և նորոգման նյութերի պահպանման, ինչպես նաև ճիշտ ծախսման ու օգտագործման ապահովումը.
թ) աիստեմատիկ վերահսկողություն է իրագործում կոլտնտեսությունների հետագա կազմակերպական-տնտեսական ամրապնդման և կոլտնտեսականների բարեկեցության աճի ուղղությամբ Կուսակցության և Կառավարության նշած միջոցառումների կատարման, նրանց կողմից Գյուղատնտեսական արտելի կանոնադրության պահպանման նկատմամբ, կոլտնտեսականների շահերը պաշտպանում է չարաշահումներից և միջոցներ է ձեռնարկում ապահովելու հանրային ունեցվածքի պահպանությունը.
վերահսկողություն է կազմակերպում կոլտնտեսություններում եկամուտները Գյուղատնտեսական արտելի կանոնադրությանը խիստ համապատասխան բաշխելու, հիմնական (անբաժանելի) ֆոնդերը ճիշտ օգտագործելու նկատմամբ, թույլ չտալով, որ կոլտնտեսությունների եկամուտները տնօրինվեն առանց վերահսկողության և կամայականորեն` առանց կոլտնտեսականների գիտության.
միջոցներ է ձեռնարկում կոլտնտեսություններում բանվորական ուժը ճիշտ օգտագործելու համար, կոլտնտեսություններին օգնություն է ցույց տալիս հանրային տնտեսությունը վարելու առավել ճիշտ և առաջավոր եղանակներ կիրառելու, ֆինանսական կարգապահությունն ամրապնդելու, կոլտնտեսականների աշխատանքը գիտականորեն կազմակերպելու և վարձատրելու, ֆինանսական հաշվառումն ու հաշվետվությունը և վերստուգման աշխատանքը ճիշտ կազմակերպելու գործում.
վերահսկողություն է իրագործում կոլտնտեսությունների կառավարման դեմոկրատական հիմունքների պահպանման, կոլտնտեսականների ընդհանուր ժողովների կանոնավոր հրավիրման, կոլտնտեսականների ընդհանուր ժողովների առջև վարչությունների, նախագահների, վերստուգիչ հանձնաժողովների հաշվետու լինելու նկատմամբ, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կոլտնտեսություններում ապահովվի կոլտնտեսականների մասնակցությունը տնտեսության կառավարման մեջ.
վերահսկողություն է իրագործում, որպեսզի պետական և մյուս կազմակերպությունները ճիշտ հաշվարկներ անեն կոլտնտեսությունների վաճառած ապրանքների, իրենց կատարած աշխատանքների և այլ ծառայությունների համար.
ապահովում է միջկոլտնտեսային կապերի զարգացումը, օժանդակում և օգնում է միջկոլտնտեսային ձեռնարկություններ ու կազմակերպություններ ստեղծելու գործում, մշակում և հաստատում է դրանց գործունեությունը կարգավորող համապատասխան տիպային կանոնադրություններ, վերահսկողություն է իրագործում զանազան գերատեսչությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների կողմից կոլտնտեսականների կուլտուր-կենցաղային սպասարկման նկատմամբ.
ժ) վերահսկողություն է իրագործում հողի պահպանման միջոցառումները բոլոր հողօգտագործողների (այդ թվում նաև առանձին քաղաքացիների) կողմից կատարելու, հողերն ըստ իրենց նշանակության օգտագործելու նկատմամբ, վարում է պետական հողային կադաստրը, մասնակցում է կոլտնտեսությունների և սովխոզների ու պետական մյուս ձեռնարկությունների և քաղաքացիների միջև ծագած հողային վեճերի լուծմանը.
կազմակերպում է հողաշինարարության, հողերի հետազոտման աշխատանքներ և ցանքաշրջանառության, պետական հողային կադաստրը մտցնելու հետ կապված նախագծա-նախահաշվային աշխատանքներ, հողային հետազոտությունների հիման վրա հայտնաբերում է գյուղատնտեսական արտադրության համար պիտանի նոր հողեր.
ի) իրագործում է գյուղատնտեսական գիտահետազոտական հիմնարկությունների ղեկավարումը, կոորդինացնում է նրանց աշխատանքը, ընդհանրացնում է գիտության և առաջավոր փորձի նվաճումները, հաշվի առնելով զոնալ հատկությունները մշակում է այդ նվաճումները ներդնելու և գյուղատնտեսությունը ռացիոնալ վարելու հանձնարարականներ.
հանրապետությունում կազմակերպում է գյուղատնտեսության գծով գիտական և գիտա-տեխնիկական ինֆորմացիա, գործնականում ստուգված առաջադիմական մեթոդների ու եղանակների պրոպագանդա` հրատարակելով ու տարածելով անհրաժեշտ գրականություն, օգտագործելով մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը.
ղեկավարում է գյուղատնտեսության մեջ գյուտարարության և ռացիոնալիզացիայի զարգացման գործը, ըստամենայնի խրախուսում և գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին օգնություն է ցույց տալիս նրանց աշխատանքում և ընդունված գյուտերն ու ռացիոնալիզատորական առաջարկությունները արտադրության մեջ ներդնելու գործում.
լ) ապահովում է կապիտալ շինարարությունը սովխոզներում և կոլտնտեսություններում, իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում, գյուղատնտեսական օբյեկտների և գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրական կենտրոնների հատակագծման ու կառուցապատման նախագծերի կազմումը, վերահսկում է կապիտալ աշխատանքների պլանների կատարման ընթացքը, արտադրական, էներգետիկ, բնակարանային-կենցաղային և մյուս օբյեկտների շահագործման նանձնումը.
խ) մշակում է կոլտնտեսությունների, սովխոզների և Մինիստրության սիստեմի մյուս ձեռնարկությունների ֆինանսավորման ու վարկավորման պլանների նախագծեր, որոշում է սովխոզների, կոլտնտեսությունների և միջկոլտնտեսային ձեռնարկություննների երկարաժամկետ և կարճաժամկետ վարկերի պահանջմունքը, իրագործում է սովխոզներում, կոլտնտեսություններում և իրավասության ենթակա ձեռնարկություններում ու կազմակերպություններում ֆինանսական տնտեսության վարումը բարելավելու միջոցառումներ, վերլուծում է նրանց ֆինանսական դրությունը և այդ հարցերի մասին առաջարկություններ է նախապատրաստում.
ծ) մշակում և ցուցումներ է տալիս կոլտնտեսությունների, սովխոզների և Մինիստրության սիստեմի մյուս ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կազմակերպման և մեթոդոլոգիայի վերաբերյալ, ապահովում է հաշվապահական հաշվառման ու հաշվետվության հավաստիությունը, հաշվառման ավելի առաջավոր մեթոդների ու ձևերի ներդրումը և դրանց հիման վրա հաշվողական տեխնիկայի լայն կիրառումը.
քննության է առնում և հաստատում գյուղատնտեսության շրջանային վարչությունների և իրավասության ենթակա մյուս ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների հաշվետվությունները և հաշվեկշիռները, կազմում է Մինիստրության գործունեության բոլոր ճյուղերի գծով ամփոփ հաշվետվություններ և հաշվեկշիռներ.
կ) Գյուղատնտեսության և մթերումների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է կոլտնտեսությունների, սովխոզների և գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների միջև սոցիալիստական մրցություն և ամփոփում է մրցութային արդյունքները.
հ) որոշում է մասնագետների նկատմամբ հանրապետության գյուղատնտեսության պահանջմունքը, պլանավորում է միջին որակավորման մասնագետների պատրաստումը, ղեկավարում է իրավասության ենթակա գյուղատնտեսական ուսումնական հաստատություններն ու դրանց արտադրական բազաները, կազմակերպում է սովխոզների, կոլտնտեսությունների ղեկավար աշխատողների և գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացումը, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և ուսումնա-մեթոդական գրականության հրատարակումը.
ապահովում Մինիստրության սիստեմում ղեկավար կադրերի, գյուղատնտեսության մասնագետների և գիտական աշխատողների ընտրության, տեղաբաշխման և առաջքաշման լենինյան սկզբունքների կենսագործումը, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, պետական շահերի և կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ, ապահովում է նյութական ու բարոյական ազդակների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը` նրան հանձնարարված գործի և կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքի համար.
ձ) ապահովում է սոցիալիստական պետական սեփականության պահպանությունը և խնայողական վերաբերմունքը սովխոզներում, կոլտնտեսություններում և Մինիստրության սիստեմի մյուս ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում, պարբերաբար անց է կացնում դրանց ֆինանսական-տնտեսական գործունեության վերստուգումներ, ամփոփում է ստուգման արդյունքները և անհրաժեշտ որոշումներ ընդունում.
կազմակերպում և իրագործում է վերահսկողություն կոլտնտեսությունների և սովխոզների իրավաբանական սպասարկման նկատմամբ.
ղ) սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և վերացնում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններ, կազմակերպություններ և հիմնարկություններ, հաստատում է վարչությունների, բաժինների և իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների մյուս կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
ճ) կազմակերպում է աշխատավորների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին և ուշադիր քննարկումը, հասնելով այդ նամակներում գրված հարցերի ճիշտ լուծման, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության մեջ եղած այն թերությունները, որոնք նշված են այդ նամակներում.
մ) սահմանված կարգով հրավիրում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ակտիվի խորհրդակցություններ, որտեղ լսվում և քննության են առնվում զեկուցումներ Կուսակցության և Կառավարության որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին, գյուղատնտեսության զարգացման կարևորագույն պրոբլեմները, ինչպես նաև քննադատության ու ինքնաքննադատության ծավալման հիման վրա այն հարցերը, որոնք կապված են Մինիստրության և նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեությունը բարելավելու հետ:
4. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը ստեղծում է արբիտրաժ` Գյուղատնտեսության մինիստրության սովխոզների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև ծագող վեճերը քննելու համար: Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում հրատարակելու իր ընդունած որոշումների հարկադիր կատարման հրամաններ: Արբիտրաժի կանոնադրությունը հաստատվում է մինիստրի կողմից:
5. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, հիմնավորված միասնական գիտա-տեխնիկական քաղաքականություն որոշելու, ինչպես նաև հայրենական և արտասահմանյան գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումները և առաջավոր փորձը արտադրության մեջ օգտագործելու և արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Մինիստրությանը կից ստեղծվում է տեխնիկա-տնտեսական (գիտական) խորհուրդ, բաղկացած նշանավոր գիտնականներից, բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, գիտա-տեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Տեխնիկա-տնտեսական (գիտական) խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատվում է մինիստրի կողմից:
6. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը հանրապետության գյուղատնտեսության ղեկավարումն իրագործում է տեղական գյուղատնտեսական մարմինների` շրջսովետների գործկոմների գյուղատնտեսության շրջանային արտադրական վարչությունների միջոցով:
7. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունն իր գործունեության մեջ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրության հրամաններով, կանոններով ու հրահանգներով և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
8. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը հանրապետության գյուղատնտեսական արտադրության ղեկավարման բոլոր հարցերի քննարկման և լուծման ուղղությամբ իր աշխատանքը կազմակերպում է կոլեգիալությունը և անձնական ղեկավարումը զուգակցելու հիման վրա, սահմանելով պաշտոնատար անձանց ճշտորոշ պատասխանատվությունը աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար:
9. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունը ղեկավարվում է մինիստրի կողմից, որին Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, հետագայում մտցնելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատման:
Մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:
10. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ) և մինիստրի տեղակալները` ըստ պաշտոնի, ինչպես նաև Մինիստրության այլ ղեկավար աշխատողներ:
Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի կողմից:
11. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, գլխավոր վարչությունների, վարչությունների ու բաժինների պետերի և մինիստրության մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության համար:
12. Մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեության այլ հարցեր, քննարկում կոլտնտեսությունների, սովխոզների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին:
13. Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրը, Մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ինչպես նաև ՍՍՀՄ Գյուղատնտեսության մինիստրությսն հրամանների և հրահանգների հիման վրա և, ի կատարումն դրանց, հրապարակում է հրամաններ ու հրահանգներ և տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր են ենթակա գյուղատնտեսական մարմինների, իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:
Մինիստրը անհրաժեշտ դեպքերում հանրապետության այլ մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ հրատարակում է հրամաններ և հրահանգներ:
14. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:
Մինիստրության կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը, ինչպես նաև Մինիստրության գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների կանոնադրությունները հաստատում է մինիստրը: Գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների կանոնադրություններում սահմանվում են նրանց պարտականություններն ու լիազորությունները` Մինիստրության իրավասության սահմաններում:
15. Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ Պետական գերբի պատկերով և իր անվամբ կնիք:
