ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 90-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում`
ա. «2024» թիվը փոխարինել «2026» թվով, «սոցիալապես անապահով ճանաչված» բառերից հետո լրացնել «,անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով,
բ. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 2-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականը ներառյալ՝ 0-2 տարեկան երեխաները (թվով 10 փորձնական խումբ):»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված փոփոխությունը չի տարածվում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|