ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 59-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7-ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7-ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.25 թիվ 02-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև թիվ 7-ժավ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 59-Ն որոշման |
Բաժին 1. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարների քանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը |
Ա |
Բ |
1 |
Դժբախտ պատահարների քանակը, միավոր |
100 |
Բաժին 2. Աշխատանքային գործունեության ընթացքում դժբախտ պատահարներից տուժածների թվաքանակը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը |
ընդամենից՝ մինչև 18 տարեկան | ||
ընդամենը |
նրանցից՝ կանայք |
ընդամենը |
նրանցից՝ կանայք | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
200 |
||||
Աշխատունակությունը 1 և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, նրանցից՝ |
210 |
||||
մահացածներ |
210.1 |
Բաժին 3. Դժբախտ պատահարների հետ կապված և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված ծախսեր
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսեր, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, որից՝ |
300 |
|
ժամանակավոր անաշխատունակության նպաստներ |
300.1 |
|
կորցրած աշխատավարձի փոխհատուցում |
300.2 |
|
ծախսեր՝ բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման |
300.3 |
|
այլ ծախսեր |
300.4 |
|
Աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը, որից՝ |
310 |
|
հատուկ արտահագուստի համար |
310.1 |
|
անհատական պաշտպանության միջոցառումների վրա |
310.2 |
|
այլ ծախսեր |
310.3 |
Ղեկավար՝ |
__________________________________ |
_________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
__________________________________ |
_________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 02-Ն)
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 59-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 7–ԺԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների մասին» Ձև 7–ժավ (տարեկան) վիճակագրական հաշվետվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը լրացնում են «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի խմբ. 2-ի» (այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2) «B» (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում), «C» (մշակող արդյունաբերություն), «D» (էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) բաժինների տնտեսական գործունեությամբ զբաղվող և առնվազն միջին տարեկան տասը վարձու աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հունվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված այսուհետ՝ ՏԳՏԴ խմբ. 2-ի 5-րդ՝ ազգային նիշի ենթադասերի:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցած, արձանագրված դժբախտ պատահարների քանակը:
7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:
8. «210» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածների թվաքանակը, որից առանձնացվում է կանանց թվաքանակը՝ սյուն 2-ում:
9. «210.1» ծածկագրով տողի սյուն 1-ում լրացվում է աշխատունակությունը մեկ և ավելի աշխատանքային օրով կորցրած տուժածներից, մահացածների թվաքանակը, որից սյուն 2-ում առանձնացվում է կանանց թվաքանակը:
10. Բաժին 2-ի «200»-«210.1» ծածկագրերով տողերի սյուներ 3 և 4-ը լրացվում են սույն հրահանգի 7-9 կետերի դրույթներին համապատասխան՝ մինչև 18 տարեկան անձանց համար:
11. Բաժին 3-ի «300» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որը տրվում է տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց,
12. «300.1» ծածկագրով տողում լրացվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափը:
13. «300.2» ծածկագրով տողում լրացվում է կորցրած աշխատավարձի փոխհատուցման չափը:
14. «300.3» ծածկագրով տողում լրացվում է բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգման համար ծախսված գումարը:
15. «300.4» ծածկագրով տողում լրացվում են այլ ծախսերը, որոնք նախորդ՝ «300.1»-«300.3» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
16. «310» ծածկագրով տողում ինքնաշխատ արտացոլվում է աշխատանքի պաշտպանության միջոցների վրա ծախսված գումարը:
17. «310.1» ծածկագրով տողում լրացվում է հատուկ արտահագուստի համար ծախսված գումարը:
18. «310.2» ծածկագրով տողում լրացվում է անհատական պաշտպանության միջոցառումների վրա ծախսված գումարը:
19. «310.3» ծածկագրով տողում լրացվում են այն ծախսերը, որոնք նախորդ՝ «310.1» և «310.2» ծածկագրերով տողերում ենթակա չեն լրացման:
(հավելվածը խմբ. 17.01.25 թիվ 02-Ն)