ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«14» հունվարի 2025 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 151-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված NN 2-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (13) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2025 թ. հունվարի 14 գ. Ջրվեժ |
Հավելված N 1-5 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի N 3-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2025 թվական: