ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
10 հոկտեմբերի 2023 թ. |
N 351-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
|
10 հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
|
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 351-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
|
N |
Կենդանիներն ըստ դասի |
Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և կարգերի |
|
1 |
Կաթնասուններ |
կենգուրուներ, կոալաներ |
|
կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ, գայլեր, կզաքիսներ, մանգուստներ | ||
|
բոլոր պրիմատներ | ||
|
բոլոր կենտսմբակավորներ | ||
|
գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր, մուֆլոններ, ուղտեր, լամաներ | ||
|
բոլոր թիոտանիներ | ||
|
բոլոր տեսակի փղեր | ||
|
բոլոր կետակերպեր | ||
|
մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ | ||
|
2 |
Թռչուններ |
աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու, կազուարներ, նանդուներ |
|
բոլոր պինգվինակերպեր | ||
|
բոլոր արագիլակերպեր | ||
|
բոլոր հավալուսնակերպեր | ||
|
բոլոր ցերեկային գիշատիչներ | ||
|
բոլոր բվակերպեր | ||
|
բոլոր սագակերպեր | ||
|
բոլոր հավակերպեր | ||
|
բոլոր կռունկակերպեր | ||
|
բոլոր ճնճղուկակերպեր | ||
|
կակադուներ, արաներ, ժակոներ | ||
|
3 |
Սողուններ |
բոլոր կնճիթագլուխներ |
|
բոլոր կրիաներ | ||
|
բոլոր կոկորդիլոսներ | ||
|
բոլոր թեփուկավորներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: