ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 255-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 15-րդ, 18-րդ, 20-րդ հոդվածներով և 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
2. Հաստատել «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
3. «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (անվանափոխված՝ «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն):
4. Սահմանել, որ «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն է (անվանափոխված՝ «Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն), վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգին համապատասխան ապահովել «Մալաթիա-Սեբաստիա» մանկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացի իրականացումը՝ այդ թվում՝ միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված Կազմված է 18.12.2024թ. և բաղկացած է 2 թերթից
ՕՐԻՆԱԿ _____
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Երևան քաղաքի ավագանու Երևանի քաղաքապետ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
|
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Աշխատակից՝
|
«ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
փակ բաժնետիրական ընկերության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2024 թ.
1. «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնադրության տիտղոսաթերթի վրա «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» բառերը փոխարինել «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» բառերով.
2) Կանոնադրության 1․1-ին կետում ««ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում ընկերություն)» բառերը փոխարինել «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունը (նախկին անվանումը՝ «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն, հետագայում՝ Ընկերություն)» բառերով.
3) Կանոնադրության 1.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.7. Ընկերության ֆիրմային անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն
կրճատ՝ «ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ԱԿ» ՓԲԸ
ռուսերեն լրիվ՝ Закрытое Акционерное Общество '' ЦЕНТР ЗДОРОВЬЯ МАЛАТИЯ-СЕБАСТИЯ ''
կրճատ` ЗАО '' ЦЗ МАЛАТИЯ-СЕБАСТИЯ''
անգլերեն լրիվ՝ “MALATIA-SEBASTIA HEALTH CENTER” Closed joint-stock company
կրճատ՝ “MALATIA-SEBASTIA HC” Closed J-S Company»:
2. Սույն փոփոխությունը հանդիսանում է «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության 21.05.2010 թվականին գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:
