ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 260-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության 14/17/248466 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ» բաժինը լրացնել նոր 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
54 |
Ղազար Փարպեցու փողոց |
55 |
Հին Երևանցու փողոց |
56 |
Բայրոնի փողոց |
57 |
Ավագ Պետրոսյան փողոց |
58 |
Ալ. Թամանյան փողոց |
59 |
Մովսես Խորենացու 1-ին նրբանցք |
60 |
Դեղատան փողոց |
61 |
Գևորգ Քոչարի փողոց |
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: