ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 261-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ.».
2) Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձերը վճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց օգտվում են տրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից: Ուղևորության քանակական սահմանափակում ունեցող ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից անհատույց օգտվելու դեպքում՝ ուղևորության օգտագործման հնարավորությունը տրոլեյբուսների կամ Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից անհատույց օգտվելու յուրաքանչյուր դեպքում՝ 1 օգտագործման հնարավորությամբ նվազեցվում է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Որոշման 1-ին կետում լրացվող 12.1-ին ենթակետի դրույթները գործում են մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: