ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4806-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ Հ.100Ա ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աիդա Հակոբյանի դիմումը՝ Ավանի Աղի հանքի լեռնային տարածքի հ.100ա հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ի 08.05.2024թ. հ.Հ-5719 տեղեկանքը, Բանվորների և ծառայողների այգեգործական ընկերության 25.08.1992թ. անդամատոմսը, ՀՀ կադաստրի կոմիտեի 10.05.2023թ. հ.ԱՏ-10052023-01-0812 տեղեկանքը, Ավան վարչական շրջանի ղեկավարի 29.04.2024թ. գրությունը:
Ներկայացված փաստաթղթերի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ավանի Աղի հանքի լեռնային տարածքի հ.100ա հողամասի փաստացի մակերեսը կազմում է 354.0քմ՝ բանվորների և ծառայողների այգեգործական ընկերության անդամատոմսում ամրագրված՝ 500քմ մակերեսի փոխարեն:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.11.2024թ. հ.Դ-131449-24, Դ140130-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ավանի Աղի հանքի հ.100ա հասցեում գտնվող 354.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ավանի Աղի հանքի լեռնային տարածքի հ.100ա հասցեում գտնվող 354.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |