Գլխավոր տեղեկություն
Համար
N 4563-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4563-Ա

«25» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Գոհարիկ Ասատրյանի 31.10.2024թ. հ.Դ-138830-24 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի իրավունքները վերականգնելու և Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 30-ի հ.4006-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.2804-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ կետում` «374.16» թիվը փոխարինել «347.16» թվով.

2) Որոշման 1.2 կետում` «պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «պետին» բառով։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան