ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4556-Ա |
«25» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2806-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 14.08.2024թ. տրված հ.Կ-14082024-01-0010 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16092020-01-0052 վկայականը, քաղաքացիներ Թերեզա և Արմեն Նիկողոսյանների 17.09.2024թ. հ.Դ-118127-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս հ.4/63 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Թերեզա Ստեփանի Նիկողոսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2806-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում` «սեփականության իրավունքով քաղաքացի Թերեզա Ստեփանի Նիկողոսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն» բառերը փոխարինել «ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թերեզա Ստեփանի Նիկողոսյանի և Արմեն Համլետի Նիկողոսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն» բառերով.
2) Որոշման 2-րդ կետում` «սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08022016-01-0020, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202287KHAX) քաղաքացի Թերեզա Ստեփանի Նիկողոսյանին պատկանող հողամասում» բառերը փոխարինել «ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16092020-01-0052, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.202287KHAX) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Թերեզա Ստեփանի Նիկողոսյանի և Արմեն Համլետի Նիկողոսյանի կողմից» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|