ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1992 թվականի N 288
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանն ունենալու վարչության պետի 3 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների վարձատրության ֆոնդը` տարեկան 1304,5 հազար ռուբլի գումարով (ներառյալ 30 տոկոսը):
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի մասին» N 463 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.08.1996, N 236 | 01.08.1996, N 288 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|