ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3397-Ա |
«04» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 11.07.2024թ. հ.68/817 գրությունը, «ԵՐԵՎԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 09.07.2024թ. տրված N24/09 գնահատման հաշվետվությունը.
1. «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված ալյումինի, սև մետաղի, ալյումինե մալուխների և հաղորդալարերի ջարդոնի օտարման մեկնարկային գին սահմանել՝ մեկ կիլոգրամի համար.
- ալյումինի ջարդոն` 530 /հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ,
- սև մետաղի ջարդոն` 45 /քառասունհինգ/ ՀՀ դրամ,
- ալյումինե մալուխների և հաղորդալարերի ջարդոն` 264 /երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ. Հովհաննիսյանի վրա:
Տ. Ավինյան |
![loading...](/static/img/loader.gif)