ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 916-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ, 23-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Մխիթար Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Մխիթար Հայրապետյան - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գևորգ Քառյան - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մխիթար Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.» բառերը փոխարինել «Քրիստինե Յախշյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Դավիթ Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Հասմիկ Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
11.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |