ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1548-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1142-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» բառերով.
2) որոշման նախաբանը «26-րդ» բառից առաջ լրացնել «16-րդ հոդվածի 1-ին մասին,» բառերով.
3) որոշման հավելվածի 1-ին կետում «ընթացքում» բառը փոխարինել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում» բառերով.
4) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պահեստային նմուշ` ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է ապրանքը տնօրինողին, իսկ սույն կարգի 4.1-ին կետով սահմանված դեպքում՝ լիազոր մարմնին.».
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումն իրականացնում, նմուշները ծածկագրում, դրոշմակնքում կամ կապարակնքում է ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ գնահատող մարմին)՝ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ։ Նմուշը փորձարկման է ներկայացվում Գնահատող մարմնի աշխատակցի կողմից լիազոր մարմնի ուղեկցող նամակով։ Ցուցանիշները, ըստ որոնց պետք է կատարվեն փորձարկումները, որոշում է տեսուչը։».
6) որոշման հավելվածի 5-րդ կետը «վերահսկողության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության» բառերով.
7) որոշման հավելվածի 8-րդ կետում «Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև)» բառերը փոխարինել «Տեղում նմուշառման վերաբերյալ լիազոր մարմնի տեսուչի, իսկ սույն կարգի 4.1–ին կետով սահմանված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակցի կողմից կազմվում է նմուշառման ակտ (համապատասխանաբար՝ NN 1 և 1.1 ձևեր)» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «տեսուչի» բառից հետո լրացնել «(իսկ սույն կարգի 4.1-ին կետով նախատեսված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակցի)» բառերով.
8) որոշման հավելվածի 9-րդ կետը «տեսուչը» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 4.1–ին կետով սահմանված դեպքում՝ Գնահատող մարմնի աշխատակիցը» բառերով.
9) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Պահեստային նմուշն ի պահ է հանձնվում ապրանքը տնօրինողին, իսկ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքից առանձնացված պահեստային նմուշը՝ լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում: Պահեստային նմուշի տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին՝ բացառությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքի: Պահեստային նմուշը փորձարկման (փորձաքննության) է ներկայացվում ուղեկցող նամակով (Ձև N 2):».
10) որոշման հավելվածի 13-րդ կետից հանել «անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և» բառերը.
11) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Սույն գլխով նախատեսված դրույթները չեն կիրառվում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում սույն կարգի 4.1-ին կետով սահմանված՝ Գնահատող մարմնի ընտրած նմուշների ընդունման նկատմամբ։».
12) որոշման հավելվածի 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ» բառերով.
13) որոշման հավելվածի 20-րդ և 28-րդ կետերը «վերահսկողության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սահմանային պետական վերահսկողության» բառերով.
14) որոշման հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N ______
____ ________________ _____թ.
Ես` ___________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________,
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________________________________ -ում
(ակտը կազմելու վայրը)
_______________________________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցչի
պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ՝ պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ
_______________________________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
և անցկացրել տեսազննում
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
ապրանքի անվանումը, փաթեթվածքի տեսակը (սպառողական փաթեթվածք, թիթեղյա բանկա, մագաղաթ և այլն)
Նմուշներ վերցնելու վայրը՝
_______________________________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
_______________________________________________________________________________________
Խմբաքանակի չափը՝
_______________________________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Ուղեկցող փաստաթղթերը
_______________________________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
_______________________________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Ապրանքը պատրաստվել է՝
_______________________________________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը՝
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը՝
_______________________________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը՝
_______________________________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը _______ ______ րոպեին։
Համաձայն
_______________________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
__________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել են), սեյֆ-փաթեթի համարը
_____________________________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները ______________________________
______________________________________________________________________________________
ուղարկվում են
______________________________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
__________________________________________________________________________ նպատակով,
(լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը՝
______________________________
Լիազոր մարմնի ներկայացուցիչ |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Ապրանքը տնօրինող |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) ». |
15) որոշման հավելվածը N 1 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 1.1 ձևով.
«Ձև N 1.1
_________________________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն Ա Կ Տ N ______
____ ________________ _____թ.
Ես` ____________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________,
(Գնահատող մարմնի աշխատակցի, անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________________________________-ում
(ակտը կազմելու վայրը)
_______________________________________________________________________________________
(լիազոր մարմնի ներկայացուցչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
(արտադրողի կամ ապրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցչի
պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
ներկայությամբ՝ սահմանային պետական վերահսկողության նպատակով ընտրել եմ նմուշներ՝
_______________________________________________________________________________________
(ապրանքի անվանումը)
Նմուշներ վերցնելու վայրը՝
_______________________________________________________________________________________
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
_______________________________________________________________________________________
Խմբաքանակի չափը՝
_______________________________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Խմբաքանակի ստացման ամսաթիվը՝ ______________________________________________________
(վերցնելու վայրում)
_______________________________________________________________________________________
(տրանսպորտային միջոցների անվանումը, քանակը և դրանց համարները)
Ուղեկցող փաստաթղթերը
_______________________________________________________________________________________
(փաստաթղթերի տեսակները,
_______________________________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Ապրանքը պատրաստվել է՝
__________________________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը՝
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը՝
_______________________________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը՝
_______________________________________________________________________________________
Նմուշները վերցվել են ժամը ________ ______ րոպեին։
Համաձայն
_______________________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
__________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել են), սեյֆ-փաթեթի համարը
_______________________________________________________________________
Պահեստային նմուշների վերաբերյալ տեղեկությունները ________________________
_____________________________________________________________________________________
ուղարկվում են
_______________________________________________________________________________________
(Գնահատող մարմնի անվանումը)
____________________________________________________________________________ նպատակով,
(լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները)
Նմուշներ ուղարկելու ամսաթիվը՝
________________________________
Գնահատող մարմնի աշխատակից |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Լիազոր մարմնի ներկայացուցիչ |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Ապրանքը տնօրինող |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) ». |
16) որոշման հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 2
_______________________________________________________________________________________
(պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի անվանումը, գտնվելու վայրը)
Ն Մ ՈՒ Շ Ն Ե Ր Ն ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ղ Ն Ա Մ Ա Կ N _______
____ _______________ _____թ.
_____________________________
(լաբորատորիայի անվանումը)
_____________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)
Խնդրում եմ ապրանքի փորձարկման (փորձաքննության) համար կատարել __________
____________________________________________-ին համապատասխան ընտրված`
(նմուշառման վերաբերյալ ստանդարտացման փաստաթղթի նշագիրը)
ներքոհիշյալ ապրանքի նմուշի փորձարկում (փորձաքննություն):
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Ապրանքի նմուշների քանակը |
Չափի միավորը |
Նմուշի ծածկագիրը |
Ցուցանիշները, ըստ որոնց պետք է կատարել փորձարկումները, և այդ ցուցանիշները սահմանող նորմատիվ փաստաթղթի նշանագիրն ու համապատասխան կետի համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Լիազոր մարմնի ներկայացուցիչ
|
__________________ (ստորագրությունը) |
_________________________ (անունը, ազգանունը) |
ФОРМА N 2
_______________________________________________________________________________________
(наименование и место нахождения органа, осуществляющего государственный контроль)
СОПРОВОДИТЕЛЬНОЕ ПИСЬМО К ПРОБАМ N ______
____ _______________ ______г.
_____________________________
(наименование лаборатории)
_____________________________
(имя и фамилия руководителя)
Прошу для осуществления лабораторного исследования (испытания) товара произвести исследование (испытание) нижеперечисленных проб, отобранных в соответствии с
_______________________________________________________________________________________.
(наименование (обозначение) документа по стандартизации отбора проб)
NN ը/կ |
Наименование товара |
Количество проб |
Единица измеренния |
Код пробы |
Показатели, по которым должны проводиться испытания, и наименование (обозначение) и пункт нормативного документа, определяющего эти показатели. |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Должностное лицо органа, осуществлявшего государственный контроль
________________ (подпись) |
________________________ (имя, фамилия) |
FORM N 2
_______________________________________________________________________________________
(name and location of the body exercising state control)
SAMPLE COVER LETTER N ______
____ _______________ ______
_____________________________
(laboratory name)
_____________________________
(manager's name)
In order to carry out laboratory examination (testing) of the goods, please examine (test) the samples listed below, taken in accordance with
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(sampling standardization document)
NN |
Product name |
Number of samples |
Unit of measurement |
Sample code |
Indicators to be tested and the name (designation) and paragraph of the normative document defining these indicators |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Official of the body that exercised state control
--------------------- Signature |
--------------------------------- First name, last name»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: