ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 624-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 56,504,880 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 624-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 2, ՀՎՀՀ՝ 07610657 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
56,504,880 դրամ, որից 23,505,880 դրամը՝ նախորդ տարվա դրամական մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մայիսի 22-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 56,504,880 դրամ, այդ թվում՝ 1) ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 13,612,000 դրամ. 2) աշխատանքների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 1,821,880 դրամ. 3) գրասենյակային նյութեր և հագուստ (3-4-րդ եռամսյակ) – 2,300,000 դրամ. 4) գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,528,000 դրամ. 5) տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 16,470,000 դրամ. 6) կենցաղային և հանրային սննդի նյութեր (3-4-րդ եռամսյակ) – 448,000 դրամ. 7) հատուկ նպատակային այլ նյութեր (3-4-րդ եռամսյակ) – 3,022,000 դրամ. 8) վարչական սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 7,563,000 հազար դրամ. 9) այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,740,000 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 13,612,000 դրամ, այդ թվում` 1) գազի բաշխում – 900,000 դրամ. 2) էլեկտրականության բաշխում – 360,000 դրամ. 3) աղբի հավաքման ծառայություններ – 600,000 դրամ. 4) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314,000 դրամ. 5) չափագրական հետազոտությունների ծառայություններ – 800,000 դրամ. 6) ծառայություններ դատական ոլորտում – 750,000 դրամ. 7) մասնագիտական (անասնաբույժի) ծառայություններ – 800,000 դրամ. 8) ցանկապատերի մոնտաժում – 350,000 դրամ. 9) շենքերում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 100,000 դրամ. 10) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայություններ – 190,000 դրամ. 11) նյութական արժեքների գնահատում – 50,000 դրամ. 12) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53,000 դրամ. 13) ձեռնարկների և բրոշյուրների տպագրման ծառայություններ – 450,000 դրամ. 14) արխիվացման ծառայություններ – 45,000 դրամ. 15) այլ էլեկտրական մոնտաժային ծառայություններ – 200,000 դրամ. 16) ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ – 5,500,000 դրամ. 17) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1,200,000 դրամ. 18) հեռախոսների կոմուտացիոն սարքերի արդիականացման ծառայություններ – 950,000 դրամ: 2. Աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1,821,880 դրամ, այդ թվում՝ 1) հանգստի կենտրոնների կառուցման աշխատանքներ – 900,000 դրամ. 2) հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 921,880 դրամ: 3. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2,300,000 դրամ, այդ թվում՝ 1) արտադրական հատուկ հագուստ – 1,500,000 դրամ (25 հատ). 2) կիսաճտքավոր կոշիկներ – 800,000 դրամ (25 հատ): 4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,528,000 դրամ, այդ թվում՝ 1) գարի – 840,000 դրամ (4200 կգ). 2) եգիպտացորեն – 600,000 դրամ (3000 կգ). 3) գազար – 390,000 դրամ (1300 կգ). 4) բազուկ – 390,000 դրամ (1300 կգ). 5) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 490,000 դրամ (1400 կգ). 6) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 558,000 դրամ (1800 կգ). 7) չոր կեր – 1,980,000 դրամ (22000 կգ). 8) սննդային հավելում՝ վիտամին – 80,000 դրամ (100 կգ). 9) այլ դեղորայք – 200,000 դրամ: 5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 16,470,000 դրամ, այդ թվում` 1) սեղմված բնական գազ – 4,350,000 դրամ (15000 կգ). 2) բենզին «ռեգուլյար» – 7,950,000 դրամ (15000 լիտր). 3) դիզելային վառելիք, ամառային – 2,750,000 դրամ (5000 լիտր). 4) ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 960,000 դրամ (16 հատ). 5) ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 160,000 դրամ (4 հատ). 6) ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 – 300,000 դրամ (4 հատ): 6. Կենցաղային և հանրային սննդի նյութեր (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 448,000 դրամ, այդ թվում` 1) ապրանքների փաթեթավորման տոպրակներ – 448,000 դրամ (10120 հատ): 7. Հատուկ նպատակային այլ նյութեր (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 3,022,000 դրամ, այդ թվում` 1) գյուղատնտեսական արտադրանքի չորացման սարքեր – 10,000 դրամ (2 հատ). 2) առաջին օգնության արկղեր – 20,000 դրամ (4 հատ) 3) փոխադրամիջոցների ամբարձիչներ – 42,000 դրամ (2 հատ). 4) լամինատ – 2,500,000 դրամ (250 հատ). 5) ցուցանակներ և հարակից առարկաներ – 450,000 դրամ (45 հատ): 8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7,563,000 դրամ, այդ թվում` 1) ֆլիպչարտի հենակալ – 35,000 դրամ (1 հատ). 2) կենտրոնական պրոցեսորներ (cpu) և պրոցեսորներ – 800,000 դրամ (4 հատ). 3) սեղանի համակարգիչներ – 1,600,000 դրամ (5 հատ). 4) հատուկ փաստաթղթեր կարդացող սարքեր – 6,000 դրամ (1 հատ). 5) լազերային տպիչ – 130,000 դրամ (2 հատ). 6) տեղեկությունների պահպանման կրիչներ – 80,000 դրամ (2 հատ). 7) համակարգչի հիշողությունը մեծացնող սարքեր – 75,000 դրամ (3 հատ). 8) համակարգչային մոնիտոր – 120,000 դրամ (2 հատ). 9) տպիչ սարք, բազմաֆունկցիոնալ, Ա4, 18 էջ/րոպե արագություն – 1,250,000 դրամ (5 հատ). 10) տեսագրող սարքեր – 175,000 դրամ (5 հատ). 11) ցանցային բաժանարար – 40,000 դրամ (1 հատ). 12) հեռախոսային ցանցի սարքեր – 100,000 դրամ (2 հատ). 13) նավիգացիոն սարքեր – 900,000 դրամ (1 հատ). 14) տվիչներ – 230,000 դրամ (10 հատ). 15) պրոյեկտորներ – 150,000 դրամ (1 հատ). 16) պրոյեկցիոն էկրաններ – 22,000 դրամ (1 հատ). 17) բազկաթոռ՝ ղեկավարի – 230,000 դրամ (1 հատ). 18) բազկաթոռ՝ ղեկավարի – 160,000 դրամ (1 հատ). 19) լրագրասեղան – 80,000 դրամ (1 հատ). 20) փաստաթղթերի պահման պահարան – 680,000 դրամ (4 հատ). 21) աթոռ համակարգչային – 400,000 դրամ (8 հատ). 22) դռներ – 300,000 դրամ (2 հատ): 9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,740,000 դրամ, այդ թվում` 1) անասնակեր պատրաստելու սարքեր – 100,000 դրամ (1 հատ). 2) հաշվապահական մեքենաներ և հսկիչ-դրամարկղային մեքենաներ – 125,000 դրամ (1 հատ). 3) համակարգչային տերմինալներ – 800,000 դրամ (1 հատ). 4) էլեկտրական պարագաներ – 25,000 դրամ (1 հատ). 5) ֆոտոնկարահանման խցիկ – 400,000 դրամ (8 հատ). 6) եռակցման սարքեր – 40,000 դրամ (1 հատ). 7) ուղեկալներ – 400,000 դրամ (9 հատ). 8) գազի բալոններ – 850,000 դրամ (2 հատ). 9) պահպանման կոնտեյներներ – 3,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Կազմակերպական ծախսեր – 7,212,000 դրամ` 1) ծառայությունների ձեռքբերում – 4,912,000 դրամ. 2) հագուստի ձեռքբերում – 2,300,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր- պությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|