Գլխավոր տեղեկություն
Համար
N 3297-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3297-Ա

«28» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ Հ.48-8 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌԱՖԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 14.08.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱԼԲԻՌԱՖ» ՍՊԸ-ի կողմից 04.11.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (15.11.2022թ. հ.Դ-105795-22, 27.12.2022թ. Դ-126686, 12.07.2023թ. հ.Դ-83591-23, 23.10.2023թ. հ.Դ-129928-23).

1. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս հ.48-8 հողամաս հասցեում գտնվող 725.3 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման։

2. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս հ.48-8 հողամաս հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26022020-01-0153 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022K9G6TU) քաղաքացի Հովհաննես Ռաֆիկի Դավթյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 239.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական։

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 651275 (վեց հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ հողամասի սեփականատերը պարտավոր է համայնքային բյուջե մուծել հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

3) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

4) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան