Գլխավոր տեղեկություն
Համար
N 3172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3172-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Դ.ՎԱՐՈՒԺԱՆԻ ՓՈՂՈՑ Հ.8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻԱՄ ՎԱՐԱՆՑՈՎԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարիամ Վարանցովի Գրիգորյանի (ծնված 29.07.1962թ.) 11.08.2022թ. հ.Դ-62468-22 դիմումը։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Դ.Վարուժանի փողոց հ.8 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 661.35քմ, որից 455.0քմ մակերեսով հողամասը Մարիամ Վարանցովի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28022022-01-0274 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 24.10.2022թ. հ.ԱՏ-24102022-01-0919 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.11.2022թ. հ.Հ-16195 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.06.2024թ. հ.20-Ել-123312-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Դ.Վարուժանի փողոց հ.8 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Դ.Վարուժանի փողոց հ.8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարիամ Վարանցովի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 455.0քմ մակերեսով հողամասին կից 206.35քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 206.35քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան